Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերծանր քաշում ոսկին Հայաստանին

Սպորտ

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր Վիլնյուսում 2-րդ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի 2009 թ. առաջնությունում: Չեմպիոնի կոչումը պահպանեց 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը, որը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նաեւ 2008 թ.:

Գերծանր` 120 կգ քաշային կարգում Պատրիկեեւը համարվում էր չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդ եւ բավական հեշտությամբ դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակիչում Պատրիկեեւը մրցեց Շվեդիայի ներկայացուցիչ Յալմար Սյոբերգի հետ: Մրցամարտն անցավ հավասար պայքարում, սակայն ավելի փորձատու Պատրիկեեւը կարողացավ հաղթել շվեդ ըմբիշին եւ նվաճել Եվրոպայի ուժեղագույն ըմբիշի կոչումը:

Այսօր ելույթ ունեցան նաեւ 84 եւ 96 կգ քաշայինները, որոնց պայքարում Հայաստանի ներկայացուցիչները պարտվեցին նախնական փուլերում:
Հիշեցնենք, որ երեկ 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալի էր արժանացել նաեւ Լեւոն Ջուլֆալակյանը:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 2 ոսկե մեդալի արժանացավ Եվրոպայի առաջնությունում եւ թիմային հաշվարկում գրավեց 2-րդ հորիզոնականը: Առաջինը Ռուսաստանի ընտրանին էր: