Առաջին ոսկե մեդալը
Աջակցիր «Ա1+»-ինՀունա-հռոմեական ոճի ընբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) այսօր Վիլնյուսում դարձավ Եվրոպայի չեմպիոն: Օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Շացկիխին:
Այսօր պայքարի մեջ էին մտել նաեւ 55, 60 եւ 66 կգ քաշայինները: 55 կգ քաշայինների պայքարում սպասելիքները մեծ էին Ռոման Ամոյանից, որը նախորդ Եվրոպայի առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն, իսկ 2008 թ. Պեիկինի օլիմպիական խաղերում արժանացել բրոնզե մեդալի: Ամոյանն այս անգամ անհաջող հանդես եկավ եւ պայքարը թողեց քառորդ եզրափակիչից: Հայաստանը մեդալ չունեցավ նաեւ 60 եւ 66 կգ քաշայինները պայքարում:
Լեհաստանի դրոշի ներքո ելույթ ունեցող Էդուարդ Բարսեղյանը 60 կգ քաշայինների պայքարում արժանացավ արծաթե մեդալի: Բարսեղյանը եզրափակիչում պարտվեց 2008 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն Իսլամ-Բեկա Ալբիեւին:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 84, 96 եւ 120 կգ քաշայինները: 120 կգ քաշայինների պայքարում մեդալի ռեալ հավակնորդ է համարվում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Յուրի Պատրիկեեւը: