Ընդմիջումից հետո
Աջակցիր «Ա1+»-ին2010 թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպումների պատճառով ընմիջում էր հայտարարվել ֆուտբոլի Հայաստանի 2009 թ. առաջնությունում: Վաղը կայանալիք 2-րդ տուրի հանդիպումներով առաջնությունը կվերսկսվի:
Ապրիլի 4
"Բանանց"-"Գանձասար"' 16:00
Երեւան, "Նաիրի" մարզադաշտ
2 թիմերն էլ մրցաշրջանի մեկնարկից առաջ իրենց առջեւ բարձր խնդիրներ են դրել, սակայն մեկնարկային տուրում պարտություններ կրեցին: Այս խաղում 2 կողմերին էլ հաղթանակ է անհրաժեշտ, այլապես առաջնության մեկնարկը կարելի է ձախողված կհամարվի: Պետք է ընդգծել նաեւ, որ այս թիմերի միջեւ նախորդ տարի կայացած հանդիպումները անցնում էին սակավաթիվ գոլերի ուղեկցությամբ: Բացի այդ "Բանանցին" երկար ժամանակ է չի հաջողվում հաղթել կապանցիներին:
"Ուլիս"-"Փյունիկ"' 16:00
Երեւան, "Միկա" մարզադաշտ
Մեկնարկային տուրում 2 թիմերն էլ միեւնույն 1:0 հաշվով հաղթել են մրցակիցներին: Գործող չեմպիոն "Փյունիկը" այս տարի եւս առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկն է, եթե ոչ գլխավորը: Իսկ "Ուլիսը" բավական ուժեղ կազմով է ներկայացել առաջնությանը եւ ի տարբերության նախորդ մրցաշրջանի' կարող է պայքարել բարձր տեղերի համար:
"Արարատ"-"Կիլիկիա"' 16:00
Աբովյան, Քաղաքային մարզադաշտ
Նախորդ առաջնությունում չեմպիոնության համար պայքարող "Արարատը" այս տարի բավական անհաջող է սկսել մրցաշրջանը: Նախորդ տարի "Արարատը" "Կիլիկիայի" հետ հանդիպումներում խնդիրներ գրեթե չէր ունենում, իսկ ահա վաղը կայանալիք խաղում Աշոտ Կիրակոսյանի սաները "մերկ ձեռքերով" ետնապահին հաղթել չեն կարող:
Ապրիլի 5
"Միկա"-"Շիրակ"' 16:00
Երեւան, "Միկա" մարզադաշտ
Այս թիմերը ընթացիկ մրցաշրջանում հանդիպել են միմյանց գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում: "Միկան" վստահ հաղթանակ տոնեց 3:1 հաշվով: Ընդհանրապես "Միկան" առայժմ ամենալավ տպավորությունն է թողում հայկական ակումբների շարքում եւ առաջիկա մրցավեճի բացահայտ ֆավորիտն է: