Օրացույց. Ապրիլի 3
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1972-Սանդրին Տեսթյու (ֆրանսիացի թենիսիստուհի)
Տեսթյուն համարվում է Ֆրանսիայի բոլոր ժամանակների լավագույն 10 թենիսիստուհիներից մեկը: Կարիերայի ընթացքում հաղթել է 3 միջազգային մրցաշարերում եւ վաստակել շուրջ 3.8 մլն ԱՄՆ դոլար: 2003 թ. Տեսթյուն ունեցավ դուստր, որից հետո, որից հետո կարճ ժամանակով վերադարձավ կորտեր եւ 2004 թ. ավարտեց կարիերան:
1978-Թոմի Հաաս (գերմանացի թենիսիստ)
Համբուրգում ծնված այս թենիսիստը կարիերայի ընթացքում հաղթել է 11 միջազգային մրցաշարերում, սակայն "Մեծ սաղավարտի" որեւէ մրցաշարում Հաասին հաղթել չի հաջողվել: 1999. 2002 եւ 2007 թթ. Հաասը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, բայց բոլոր դեպքերում էլ կրել պարտություն: Տարբեր մրցաշարերում ունեցած ելույթների շնորհիվ արդեն վաստակել է 9 մլն ԱՄՆ դոլարից ավել գումար:
1981-Դիշաուն Սթիվենսոն (ամերիկացի բասկետբոլիստ)
Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում ծնված բասկետբոլիստը հանդես է եկել "Յուտա Ջազ", "Օռլանդո Մաջիք" թիմերում, իսկ ներկայումս հանդիսանում է "Վաշինգտոն Վիզարդսի" խաղացող:
1984-Մաքսի Լոպես (արգենտինացի ֆուտբոլիստ)
2005 թ. Լոպեսը արգենտինական "Ռիվեր Փլեյթից" տեղափոխվեց իսպանական "Բարսելոնա": Թվում էր կատալոնական թիմում արգետինացի հարձակվողը կդառնա թիմի առանցքային խաղացողներից մեկը, բայց ժամանակի ընթացքում Մաքսիի աստղը խամրեց: Ներկայումս ելույթ է ունենում բրազիլական "Գրեմիոյում":