Օրացույց. Մարտի 27
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1970-Արմեն Մինասյան (ՀՖՖ գործադիր տնօրեն)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենը նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է: Չեմպիոնների լիգայի 2008-09թթ. Խաղարկության եզրափակիչ "Մանչեսթեր Յունայթեդ"-"Չելսիի" խաղում ՈՒԵՖԱ-ի պատվիրակը հենց Արմեն Մինասյանն էր:
1971-Դեվիդ Կուլտհարդ (շոտլանդացի ավտոարշավորդ)
Անցած տարի կարիերան ավարտված շոտլանդացի հայտնի ավտոարշավորդը "Ֆորմուլա-1"-ի մրցաշարերին մասնակցել է 1994-2008 թթ.: Կուլտհարդը այս ընթացքում մասնակցել է 247 Գրան պրի, որոնցից 13-ում հաղթել է: Հանդես է եկել "Ուիլյամս", "ՄաքԼարեն" եւ "Ռեդ Բուլ" թիմերում:
1972-Ջիմի Ֆլոյդ Հասելբայնկ (հոլանդացի ֆուտբոլիստ)
Առավել հայտնի է 2000-04թթ. "Չելիսում" ունեցած ելույթներով, որի ընթացքում դարձել է 70 գոլի հեղինակ: Նախքան այդ հիանալի մրցաշրջաններ է անցկացրել պորտուգալական "Բոավիշտայում", իսպանական "Ատլետիկոյում", անգլիական "Լիդսում": Կարիերայի ընթացքում Հասելբայնկը խփել է 200-ից ավել գոլ:
1974-Գաիսկա Մենդիետա (իսպանացի ֆուտբոլիստ)
1992-2001 թթ. իսպանական "Վալենսիայի" առաջատար խաղացողներից էր Գաիսկա Մենդիետան, որը 40 հանդիպում է անցկացրել նաեւ Իսպանիայի ազգային հավաքականում: 2000 եւ 2001թթ. որպես "Վալենսիայի" ավագ մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումներին, որոնցում իսպանացիները պարտվեցին: Կարիերան ավարտեց անգլիական "Միդլսբրոյում" 2008 թ.: Կարիերայի ընթացքում իրացրել է բոլոր 11 մետրանոցները, որոնք վստահվել Մենդիետային իրացնել:
1985-Ստիյն դե Սմիթ (բելգիացի ֆուտբոլիստ)
Բելգիական "Բրյուգեի" երիտասարդ ֆուտբոլիստը վերջին 2 տարիներին հրավեր է ստանում նաեւ Բելգիայի ազգային հավաքականից: