Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

“Պոբեդա”-“Փյունիկ”. Պայմանավորված խա՞ղ

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն մեղադրանք է ներկայացրել մակեդոնական "Պոբեդային"` 2004 թ. Հուլիսին Երեւանին "Փյունիկին" դիտավորյալ պարտվելու համար: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայացած այդ խաղում "Պոբեդան" անսպասելիորեն պարտվել էր 1:3 հաշվով, իսկ Երեւանում կայացած պատասխան մրցավեճում գրանցվել էր ոչ-ոքի` 1:1:

ՈՒԵՖԱ-ն պայմանավորված հանդիպման մասին տեղեկություններ է ստացել բուքմեյքերական գրասենյակներից եւ հանդես եկել հետեւյալ հայտարարությամբ. "Մեղադրանքը հիմնված է բուքմեյքերական գրասենյակների եւ մի քանի ականատեսիների վկայությամբ: ՈՒԵՖԱ-ի կարագապահական կոմիտեն այս կապացությամբ որոշում կկայացի ապրիլի 17-ին":

Երեւանի "Փյունիկի" գլխավոր մենեջեր Անդրանիկ Ծատուրյանը "Ա1+"-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ներկա է գտնվել 2004 թ. Սկոպյեյում կայացած խաղին. "Ես հիշում եմ այդ հանդիպում, սակայն կասկածելի որեւէ բան չեմ նկատել: Իհարկե, խաղից հետո շատերն էին խոսում, որ "Պոբեդան" իր հնարավորություններից ցածր հանդես եկավ, սակայն ես անձամբ "Պոբեդայի" խաղը նախքան այդ չէի տեսել, որ ասեմ, թե որքանով հաջող հանդես եկան մակեդոնացիները: Ամեն դեպքում դա մակեդոնական ակումբի խնդիրն է, մեր թիմը խաղադաշտ էր դուրս եկել հաղթանակ համար":

Ի դեպ, 2004 թ. Չեմպիոնների լիգայի վերը նշված խաղում ֆավորիտ է եղել "Պոբեդան": Բուքմեյքերական գրասենյակներում "Փյունիկի" հաղթանակի համար սահմանվել էր մոտ 5.30 գործակից, իսկ "Պոբադայինը"` 1.40: