Օրացույց. Մարտի 26
Աջակցիր «Ա1+»-ին"Ա1+"-ը սկսում է նոր շարք: Ամեն օր մեր կայքի սպորտային էջում կարող եք իմանալ այդ օրը ծնված ճանաչված հայտնի մարզիկների մասին: Կներկայացնենք ոչ միայն հայկական սպորտի ներկայացուցիչներին, այլեւ համաշխարհային սպորտում մեծ ճանաչում ունեցողներին,
Մարտի 26
1964-Ուլֆ Սամուելսոն (շվեդ հոկեյիստ)
Սամուելսոնը 1000-ից ավել հանդիպումներ է անցկացրել NHL-ում: Շվեդ հայտնի հոկեյիստը կարիերայի լավագույն տարիները անցկացրել է "Հարդֆորդ Վալերսում" եւ "Նյու Յորք Ռենջերսում":
1970- Պաուլ Բոսվելտ (հոլանդացի ֆուտբոլիստ)
Հոլանդական "Ֆեյենորդի" եւ "Մանչեսթեր Սիթիի" նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում նվաճել է մի շարք պատվավոր տիտղոսներ: Մասնավորապես` Բոսվելտը ՈՒԵՖԱ-ի 2002 թ. Գավաթակիր է: Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 24 հանդիպում դառնալով "Եվրո-2000"-ի եւ "Եվրո-2004"-ի բրոնզե մեդալակիր:
1975-Ռաֆայել Նազարյան (հայ ֆուտբոլիստ-մարզիչ)
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան ավարտեց անցած տարի, իսկ ներկայումս ընդգրկված է Երեւանի "Բանանցի" մարզչական շտաբում: Նազարյանը հայտնի է Երեւանի "Արարատում", "Փյունիկում", Արարատի "Ցեմենտում" ունեցած իր ելույթներով: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 23 հանդիպում եւ խփել 1 գոլ:
1977-Քեվին Դեվիս (անգլիացի ֆուտբոլիստ)
Անգլիական "Սաութհեմփթոնի" եւ "Բլեքբեռնի" նախկին ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս "Բոլթոնում":
1982-Միկել Արտետա (իսպանացի ֆուտբոլիստ)
Կարիերան "Բարսելոնայում" սկսելով` Արտետան հանդես եկավ ֆրանսիական ՊՍԺ-ում, շոտլանդական "Գլազգո Ռենջերսում", իսպանական "Ռեալ Սոսյեդադում", իսկ վերջին 4 տարիներին ելույթ է ունենում անգլիական "Էվերթոնում":