A
A
Բելգիահայ ֆուտբոլիստը Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԲելգիական "Ստանդարտում" հանդես եկող հայազգի ֆուտբոլիստ Հրաչ Յագանը արդեն մի քանի օր է մարզվում է Հայաստանի հավաքականում: ՀՖՖ մամուլի քարտուղարությունում "Ա1+"-ին հայտնեցին, որ հավաքականի մարզչական շտաբը առայժմ փորձարկում է Հրաչին, եւ նա չի կարող մասնակցել մարտի 28-ին Էստոնիայի հետ կայանալիք հանդիպմանը:
Հրաչ Յագանը 20 տարեկան է եւ կարող է հանդես գալ ոչ միայն Հայաստանի ազգային, այլեւ երիտասարդական հավաքականում: Յագանը հանդես է գալիս կիսապաշտպանությունում: Ֆուտբոլիստը առայժմ չունի Հայաստանի քաղաքացիություն, ուստի առաջիկայում չի կարող ներկայացնել Հայաստանի հավաքականներից որեւէ մեկը:
Յագանը ներկայումս ելույթ է ունենում Բելիգաիան Լիեժ քաղաքի "Ստանդարդում", որը Բելգիայի ուժեղագույն ակումբներից մեկն է: