ՓԼԵՅ-ՕՖՖԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՉեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը ավարտված է: Արդեն հայտնի են 1/8-րդ եզրափակիչի բոլոր 16 մասնակիցները: Վերջին 6-րդ տուրում պարզապես թիմերը որոշեցին, թե ով որ տեղով է հայտնվում փլեյ-օֆֆում:
E խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Օլբորգ» 2:2
«Սելթիկ»-«Վիլյառեալ» 2:0
«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ սեփական հարկի տակ առավելության հասնել դանիական «Օլբորգի» նկատմամբ, սակայն դա չխանգարեց «կարմիր սատանաներին» հաղթել այս խմբում: Գրանցված մարտական ոչ-ոքին թույլ տվեց Ֆերգյուսոնի սաներին գրավել առաջին հորիզոնականը: 2-րդ տեղում հանգրվանեց «Վիլյառեալը», որը եւս բավական հաջող հանդես եկավ խմբային մրցաշարում: 3-րդ հորիզոնականում հայտնվելով` «Օլբորգը» իրավունք ստացավ պայքարը շարունակել ՈՒՖԵԱ-ի գավաթի խաղարկությունում, ինչը դանիական ակումբի համար լավ արդյունք է, քանի որ ընդամենը 4-րդ տեղում հայտնվեց անհամեմատ փորձառու «Սելթիկը»:
F խումբ
«Լիոն»-«Բավարիա» 2:3
«Ստյաուա»-«Ֆիորենտինա» 0:1
«Բավարիան» համոզիչ հաղթանակ տոնեց այս խմբում: Մյունխենցիները 14 միավորով վստահորեն գլխավորեցին մրցաշարային աղյուսակը` չկրելով ոչ մի պարտություն: Յուրգեն Քլինսմանի սաները վերջին տուրում հյուրընկալվելիս առավելության հասան «Լիոնի» նկատմամբ, որը հազվադեպ է պարտվում «Ստադ դե Ժերլան» մարզադաշտում: Չնայած պարտությանը` Ֆրանսիայի չեմպիոնը կշարունակի պայքարը 1/8-րդ եզրափակիչում, իսկ իտալական «Ֆիորենտինան» իրավունք ստացավ հանդես գալ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:
G խումբ
«Պորտու»-«Արսենալ» 2:0
«Դինամո» Կ.-«Ֆեներբախչե» 1:0
Վաղուց «Արսենալը» խնդիրներ չի ունենում խմբային մրցաշարում: Բացառություն չէր նաեւ այս խաղարկությունը: Թեեւ լոնդոնցիները վերջին տուրում զիջեցին «Պորտուին», սակայն արդեն ապահովել էին իրենց տեղը փլեյ-օֆում, ուստի Արսեն Վենգերը հանգստանալու հնարավորություն էր տվել «Արսենալի» առաջատարներին: Անգլիական ակումբի հետ միասին հաջորդ փուլ դուրս եկավ նաեւ «Պորտուն», որը վերջին տուրում տարած հաղթանակի շնորհիվ գրավեց առաջին հորիզոնականը: ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հանդես կգա Կիեւի «Դինամոն», որը սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ թուրքական «Ֆեներբախչեի» նկատմամբ: Վերջինս նախորդ խաղարկությունում բավական հաջող էր հանդես եկել, սակայն այս անգամ ձախողվեց:
H խումբ
«Ռեալ»-«Զենիթ» 3:0
«Յուվենթուս»-ԲԱՏԵ 0:0
Խուանդե Ռամոսի նորամուտը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում ստացվեց: Արքայական ակումբը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» դարպասը: Անակնկալ գրանցվեց Թուրինում, որտեղ «Յուվենթուսը» չկարողացավ հաղթել մրցաշարի նորեկ ԲԱՏԵ-ին: Ամեն դեպքում իտալացիները մարտական կազմով չէին դուրս եկել խաղադաշտը, ինչը թույլ տվեց բելառուսներին վաստակել եւս մեկ միավոր: Ոչ-ոքին էլ բավարար էր, որպեսզի «Յուվենթուսը» դառնար խմբի հաղթող, իսկ «Ռեալը» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Այսպիսով 1/8-րդ եզրափակիչում հանդես կգան հետեւյալ թիմերը.
1-ին զամբյուղ
«Ռոմա», Իտալիա
«Պանատինաիկոս», Հունաստան
«Բարսելոնա», Իսպանիա
«Լիվերպուլ», Անգլիա
«Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա
«Բավարիա», Գերմանիա
«Պորտու», Պորտուգալիա
«Յուվենթուս», Իտալիա
2-րդ զամբյուղ
«Չելսի», Անգլիա
«Ինտեր», Իտալիա
«Սպորտինգ», Պորտուգալիա
«Ատլետիկո», Իսպանիա
«Վիլյառեալ», Իսպանիա
«Լիոն», Ֆրանսիա
«Արսենալ», Անգլիա
«Ռեալ», Իսպանիա
1/8-րդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում` Երեւանի ժամանակով 15:00-ին: