Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԿԱՐՈՎԸ ԴԱՐՁԱՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Սպորտ


Երեւանի «Կիլիկիայի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այսուհետեւ «Արարատ-73»-ի նախկին աստղը «Կիլիկիայում» կաշխատի որպես խորհրդատու մարզիչ, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին «Կիլիկիայի» մամուլի քարտուղարությունում:


Էդուարդ Մարկարովը «Կիլիկիան» գլխավորեց Հայաստանի 2008թ. առաջնության առաջին շրջանի վերջնամասում, երբ հրաժարական տվեց թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Երվանդ Կրբաշյանը:


Վերջինիս գլխավորությամբ «Կիլիկիան» միավոր չէր վաստակել եւ ընթանում էր վերջին 8-րդ հորիզոնականում: Մարկարովի գլխավորությամբ «Կիլիկիան» մի շարք տպավորիչ ելույթներ ունեցավ, միավորներ վաստակեց, սակայն վերջին հորիզոնականից այդպես էլ չհեռացավ:


Իսկ Աբրահամ Խաշմանյանը մինչ այս «Կիլիկիայում» աշխատում էր որպես ավագ մարզիչ, իսկ նախկինում նույն պարտականությունները կատարում էր նաեւ «Գանձասարում»:


Ներկայումս «Կիլիկիայի» խաղացողները գտնվում են արձակուրդում, որտեղից կվերադառնան դեկտեմբերի 20-ին: