Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ

Սպորտ


Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում մեկնարկեց Հնդկաստան-Հայաստան շախմատային մրցամարտը:


4 խաղատախտակներից միայն մեկում գրանցվեց խաղաղ ելք: Նման արդյունք գրանցեց Հրանտ Մելքումյան-Պրասադ Արուն պարտիայում: Առաջին խաղատախտակի վրա Զավեն Անդրեասյանը զիջեց Գուպտային, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Ադհիբանին: Հայաստանի կազմում միակ հաղթանակը տոնեց Ավետիք Գրիգորյանը, որը առավելության հասավ Ռոհիտի նկատմամբ:


Հայաստանը զիջեց 1.5:2.5 հաշվով: Այսպիսով Հնդկաստանը հաշվի մեջ առաջ անցավ 2:0 հաշվով, բայց առջեւում դեռ 2 մրցամարտ կա, որոնցում հայ երիտասարդները կարող են հավասարացնել հաշիվը եւ նույնիսկ հաղթանակ տոնել:

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ


Չինաստանի Նանջինգ քաղաքում դեկտեմբերի 10-ից 22-ը կկայանա շախմատի միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաեւ Լեւոն Արոնյանը: Հայ շախամտիստի մրցակցիցների թվում կլինի նաեւ Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը: Մրցաշարին կմասնակցեն նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուս Պյոտր Սվիդլերը եւ չինացի Բու Հիանցզին: 6 հայտնի գրոսմայստերները միմյանց հետ կպհանդիպեն 2-ական անգամ` մրցելով շրջանային մրցակարգով:

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԵՎՈՆԻ ՊԱՐՏԻԱՆ Է


Ռուսական «Չեսսպրո» շախմատային հանդեսի վարկածով 2008թ. հոկտեմբեր ամսվա լավագույն պարտիա է ճանաչվել Եվրոպայի ակումբային առաջնության` Լեւոն Արոնյան- Վոլոտկին պարտիան, որում հայ շախմատիստը գեղեցիկ հաղթանակ էր տոնել: Այս պարտիայի ընթացքում «Միկայի» կազմում հանդես եկող Լեւոն Արոնյանը մի շարք զոհաբերություններ էր իրականացրել: Մի պահ թվում էր Արոնյանի պարտությունը անխուսափելի է, սակայն պարտիայի վերջնամասը ցույց տվեց, որ Լեւոնը ֆանտաստիկ հաշվարկ էր կատարել եւ անչափ գեղեցիկ հաղթանակ տոնեց: Ի դեպ, «Միկայի» տնօրեն Աշոտ Վարդապետյանը առաջնության ավարտից հետո «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ այս պարտիան լավագույններից մեկը կլինի 2008թ. ընթացքում:


Առաջիկայում մասնագետները կամփոփեն նոյեմբերի պարտիաները, որոնցում եւս հնարավոր է լավագույնների շարքում լինեն հայ գրոսմայստերների մասնակցությամբ պարտիաներ: Դրեզդենում կայացած օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմում մեր շախմատիստները մի շարք տպավորիչ պարտիաներ են անցկացրել: