Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁՄՌԱՆԸ ԱՐԵՎԱԾԱԳԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սպորտ


Այսօր Իրան կմեկնի ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը:Վաղը հարեւան երկրի մայրաքաղաքում տեղի կունենա «Արեւածագի գավաթ» ավանդական մրցաշարի բացման արարողությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնականար Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու 4 ձյուդոիստներ: Ասպարեզ դուրս կգան 60 կգ Գոռ Ազիզբեկյանը, 66 կգ քաշայիններ Փայլակ Վարդազարյանը եւ Արթուր Աբրահամյանը, 73կգ Արտակ Աբրահամյանը:


Արթուր Գեւորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մրցաշարը բավական ուժեղ կազմ ունի. «Ավանդական այս մրցաշարում նախաօլիմպիական տարիներին ասիական երկրների համար ապահովում է օլիմպիական ուղեգրեր: Հիմնականում «Արեւածագի գավաթի» խաղարկությանը մասնակում են ասիական երկրները, սակայն հրավիրվածների թվում են լինում նաեւ եվրոպական գոտում գտնվող պետությունները, որոնցից մեկը Հայաստանն է: Սովորաբար մրցաշարին մասնակցում են 40 երկրներ, որոնց ներկայանում են իրենց հիմնական կազմերով»:


Արթուր Գեւորգյանը նշեց, որ հավաքականի կազմում ընդգրկված են խոստումնալից մարզիկներ. «Մեր առաջատար ձյուդոիստներ Արմեն Նազարյանը եւ Հովհաննես Դավթյանը չեն մասնակցում են, բայց ովքեր ընդգրկած են թիմում եւ հավաքականի անդամներ են, վերջին տարիներին նրանք մասնակցել են նախապատրաստական բոլոր փուլերին եւ համարվում են հեռանկարային ձյուդոիստներ»:

4 ՄԵԴԱԼ ԹՈՒՐԻՆԻՑ


Իտալիայի Թուրին քաղաքում կայացած ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալի են արժանացել: Ոսկե մեդալ է նվաճել 38 կգ քաշային Սամվել Խաչատրյանը:


Տղաների պայքարում մրցանակային տեղեր են գրավել նաեւ 50 կգ քաշայիններ Ալբերտ Մկրտչյանը եւ Աշոտ Գասպարյանը, որոնք արժանացել են բրոնզե մեդալների:


Աղջիկների պայքարում հաջողության է հասել Ռոզա Խաչատրյանը, որը 48կգ քաշայինների պայքարում նվաճել է արծաթ: