ՔԱՐԱՄՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ ՍՏԵԼՅԱՅԻ ԴԱՐՊԱՍԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Ռումինիայի առաջնության 17-րդ տուրում Քարամյան եղբայրների` «Տիմիշոարան» 4:0 հաշվով առավելության հասավ «Բրաշովի» նկատմամբ: Հիմնական կազմում ընդգրկված էր միայն Արտավազդ Քարամյանը, որը 28-րդ րոպեին գրավեց Ռումինիայի հավաքականի նախկին դարպասապահ Բոգդան Ստելյայի պաշտպանած դարպասը: Արման Քարամյանը փոխարինման դուրս եկավ միայն 91-րդ րոպեին: Այս տուրից հետո «Տիմիշոարան» 29 միավորով ընթանում 3-րդ հորիզոնականում:
ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ՍԿՍՎԵՑ
Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում Դոնեցի «Մետալուրգը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց Օդեսայի «Չեռնոմորեցին»: «Մետալուրգի» հիմնական կազմում էր ընդգրկված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը: Ընդմիջմանը Արարատին փոխարինեց Ֆաբինյոն, իսկ մինչ այդ հայ խաղացողը հասցրել էր դեղին քարտի արժանանալ: Սամվել Մելքոնյանը կրկին բացակայում էր «Մետալուրգի» կազմից: Սամվելը մասնակցել է երիտասարդական թիմերի մրցավեճին, որում «Մետալուրգը» 1:3 հաշվով զիջեց «Չեռնոմորեցին»: Մելքոնյանը այս խաղում մի քանի գոլային հնարավորություն է ունեցել, սակայն չի կարողացել գրավել մրցակցի դարպասը:
Այս տուրից հետո Ուկրաինայի առաջնության մասնակիցները շուրջ 2 ամիս կլինեն արձակուրդում: Առաջին շրջանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կիեւի «Դինամոն»: «Մետալուրգը» ընթանում է 3-րդ հորիզոնականում:
ԴԱՐՁՅԱԼ ԱՌԱՆՑ ՌՈԲԵՐՏԻ Դանիայի առաջնության 16-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» կրկին հանդես եկավ առանց հայ պաշտպանի: Հյուրընկալվելիս «Ռանդերսը» 2:2 հաշվով ավարտեց «Էսբյերգի» հետ մրցավեճը:
ՍՏԱՑԱՎ ՄՐՑԱՆԱԿԸ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական կազմի հարձակվող Հովհաննես Գոհարյանը արժանացել է Ռուսաստանի փոխարինողների մրցաշարի լավագույն ռմբարկուի հատուկ մրցանակին: 22 գնդակ խփած հայ հայրաձկովը իր թիմի կազմում նաեւ արժանացել է արծաթե մեդալների: «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում Գոհարյանը պետք է հանդես գա գլխավոր թիմում. «Սխալ կլինի նրան երիտասարդական թիմում պահելը: Նույն մակարդակի վրա մնալը երաշախավորում է խաղամակարդակի անկում»: