Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԻ ՀՆԴԻԿՆԵՐԻՆ

Սպորտ


Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կկայանա շախմատային հանդիպում Հայաստանի եւ Հնդկաստանի երիտասարդական հավաքականների միջեւ: Երիտասարդական հավաքականները միմյանց հետ կմրցեն 3-րդ անգամ:


Հայաստանի կազմում ընգրկված են Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: 4 խաղատախտակների վրա կողմերը յուրաքանչյուր թիմային հաղթանակի համար կվաստակեն 2 միավոր, ոչ-ոքիի դեպքում` 1 միավոր:

ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

Հայ գրոսմայստերների թիվը ավելանում է եւս 2-ով: ՖԻԴԵ-ն գրոսմայստերի կոչման է արժանացրել Հրանտ Մելքումյանին եւ 15-ամյա Սամվել Տեր-Սահակյանին: Վերջինս առայժմ պայմանականորեն է գրոսմայստեր, քանի որ նրա վարկանիշը դեռ չի անցել 2500-ը:


Վանաձորցի շախմատիստը 2008թ. բավական հաջող հանդես եկավ: Հայաստանի առաջնությունում գրավելով մրցանակային տեղ` Տեր-Սահակյանը Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնությունում դարձավ փոխչեմպիոն, իսկ աշխարհի մինչեւ 18 տարեկանների պայքարում գրավեց 4-րդ հորիզոնականը, թեեւ վաստակել էր նույնքան միավոր, որքան չեմպիոնը: Տեր-Սահակյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվեց 4-րդ տեղում:

ԷԼԻՍՏԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» մրցաշարի 3-րդ փուլը կկայանա Էլիստայում դեկտեմբերի 13-28-ը: 3-րդ փուլը նախատեսված էր անցկացնել Կատարի մայրաքաղաք Դոհայում, սակայն կազմակերպիչները օրերս հրաժարվել են մրցաշարը անցկացնելու մտադրությունից:


Էլիստայում նախատեսված էր անցկացնել «Գրան-պրիի» 5-րդ փուլը, որը պետք է կայանա 2009թ. օգոստոսին: Հավանական է, որ 5-րդ փուլը կայանա Երեւանում, քանի որ Էլիստան 2 փուլ մեկ տարվա ընթացքում ընդունել չի կարող: «Գրան-պրին» բաղկացած է 6 փուլերից եւ կավարտվի 2010թ.: Առաջին 2 հորիզոնականներում հայտնված գրոսմայստերները իրավունք կստանա պայքարել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մրցաշարին: «Գրան-պրիի» մասնակիցների թվում է նաեւ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: