Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՈՒՇԱԿԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԿԱՆՑԻ «ՄԻԿԱՅՈՒՄ»

Սպորտ


Արդեն մի քանի օր է` Երեւանում է խորվաթ հայտնի ֆուտբոլային մարզիչ Իվո Շուշակը: Վերջին շրջանում Վրաստանի հավաքականի եւ Թբիլիսիի «Դինամոյի» նախկին մարզիչը բանակցություններ էր վարում «Միկայի» ղեկավարության հետ, սակայն կողմերը առայժմ չեն եկել ընդհանուր հայտարարի:


Սպասվում էր, որ խորվաթ մասնագետը Երեւանում պայմնագիր կկնքի «Միկայի» հետ, բայց առայժմ բանակցությունները շարունակվում են:


Դեկտեմբերի 1-ից Շուշակը «Միկայում» կսկսի իր գործունեությունը, բայց ոչ պաշտոնապես: Շուշակը փորձաշրջան կանցի, որից հետո վերջնականապես կորոշվի «Միկայի» նոր մարզչի հարցը: Այս ընթացքում «Միկան» շարունակելու է կազմը ուժեղացնելու գործընթացը: Ակումբը բանակցութուններ է վարում մի շարք ֆուտբոլիստների հետ:


2008թ. մրցաշրջանը «Միկան» սկսեց «Արարատ-73»-ի կիսապաշտպան Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ, սակայն հուլիսին Անդրեասյանը հեռացավ զբաղրեցած պաշտոնից: «Միկան» ժամանակավորապես գլխավորեց հունգարացի Իշտվան Սեկեչը, որը եւս երկար չմնաց իր պաշտոնում եւ հեռացավ սեպտեմբերին: Առաջնությունը «Միկան» ավարտվեց Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ: