ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԼիվերպուլում ընթացող Եվրոպայի բռնքամարտի 2008թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները անհաջող են հանդես գալիս: Մրցաշարը դեռ չի թեւակոխել վճռական փուլ, մինչդեռ մեր 9 ներկայացուցիչներից 5 արդեն թողել են պայքարը:
51կգ քաշայաին Դերենիկ Գիժլարյանը 1/8-րդ եզրափակիչում 3:13 զիջեց ուկրաինացի Գեորգի Չիգաեւին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
57 կգ քաշայինների պայքարում Ազատ Հովհաննիսյանի մրցակիցը առաջին փուլում Լեհաստանի ներկայացուցիչ Միխայ Չուդեսկին էր, որին հայ մարզիկը հաղթեց 14:10 հաշվով: 1/8-րդ եզրափակիչում Հովհաննիսյանը «չոր» 0:6 հաշվով զիջեց թուրք Քերեմ Գյուրգենին:
Պայքարը թողեց նաեւ 60 կգ քաշային Արա Պուլուզյանը, որը 1/8-րդ եզրափակիչիում 6:7 հաշվով զիջեց վրացի Կոբա Պխակաձեին:
64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը առաջին փուլում հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Լազարեւին, իսկ 1/8-րդ եզրափակիչում Էդուարդի մրցակիցը կլինի լիտվացի Էգիդիուս Կավալիաուսկասը:
91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը 1/16-րդ եզրափակիչում հանդիպեց Հունաստանի ներկայացուցիչ Իլիաս Պավլիդիսի հետ եւ հաղթեց 7:4 հաշվով: Առայժմ պայքարի մեջ չի մտել 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, որը 1/8-րդ եզրափակիչում կմրցի լեհ Դարիուշ Սեկի հետ:
48կգ քաշայինների պայքարում Հովհաննես Դանիելյանը հանդես կգա միանգամից քառորդ եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի անգլիացի Դարան Լենգլեյը: Այս մրցամարտում հաղթելու դեպքում Հովհաննեսը առնվազն բրոնզե մեդալի կարժանանա: