Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ

Սպորտ

Այսօր Լիվերպուլում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս եկավ 54կգ քաշային Արթուր Գեւորգյանը:

Արթուր մրցակիցը Չեռնոգորիայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Գոյանն էր, որը առավելություն ուներ ողջ մրցամարտում եւ հաղթեց 14:4 հաշվով: Պարտվելով առաջին իսկ փուլում Գեւորգյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Ռինգ դուրս եկավ նաեւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը, որի մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Լազարեւն էր: Այս մրցամարտում առավելությունը հայ բռնցքամարտիկի կողմն էր, որը առավելության հասավ 9:5 հաշվով:

69 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Սամվել Մաթեւոսյանը առաջին փուլում մրցեց Սերբիան ներկայացնող Զորան Միտրովիչին: Վերջինս վստահ հաղթանակ տոնեց 12:4 հաշվով, եւ Մաթեւոսյանը դուրս մնաց հետագա պայքարից:

48կգ քաշայաինների պայքարում Հովհաննես Դանելիյանը, որը նախորդ առաջնությունում բրոնզե մեդալի էր արժանացել, հանդես կգա միանգամից քառորդ եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի անգլիացի Դարան Լենգլեյը: Այս մրցամարտում հաղթելու դեպքում Հովհաննեսը առնվազն բրոնզե մեդալի կարժանանա:

51կգ քաշայաին Դերենիկ Գիժլարյանը 1/8-րդ եզրափակիչում կհանդիպի ուկրաինացի Գեորգի Չիգաեւի հետ:

57 կգ քաշայինների պայքարում Ազատ Հովհաննիսյանի մրցակիցը առաջին փուլում կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Միխայ Չուդեսկին:

60 կգ քաշային Արա Պուլուզյանը պայքարի մեջ կմտնի 1/8-րդ եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի վրացի Պխակաձեն:

75կգ քաշայինների պայքարում Անդրանիկ Հակոբյանը եւս հանդես կգա 1/8-րդ եզրափակիչից մրցելով լեհ Դարիուշ Սեկի հետ:

91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը 1/16-րդ եզրափակիչում կհանդիպի Հունաստանի ներկայացուցիչ Իլիաս Պավլիդիսի հետ: