ՄԱՍՆԱԿԻՑ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 22-ին Մոսկվայում կայանալու է բռնցքամարտի համաշխարհային լիգայի մրցաշար, որը կազմակերպել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Անդրեյ Շկալիկովի «Շկալիկո Պրոմոուշեն» կազմակերպությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որ մրցաշարին մասնակցելու հրավեր ստացել է նաեւ Հայաստանը:
Կազմակերպիչները ցանկություն են հայտնել, որ մոսկովյան մրցաշարին մասնակցի «Օլիմպիադա-2008»-ում բրոնզե մեդալի արժանացած Հրաչյա Ջավախյանը: Պեկինում Ջավախյանը 60կգ քաշայինների պայքարում նվաճել էր բրոնզ, սակայն վերջերս փոխել է քաշային կարգը եւ հանդես է գալիս 64 կգ քաշայինների պայքարում: Այդ պատճառով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է Ջավախյանին ուղարկել մրցաշարին: Հրաչիկը նույն պատճառով չմեկնեց նաեւ Լիվերպուլ, որտեղ ընթանում է Եվրոպայի առաջնությունը: