ՀԻՄԱՆԱԿԱՆ ԿՈՐԻԶԸ «ՓՅՈՒՆԻԿԻՑ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը վաղվանից սկսում է նախապատրաստվել հոկտեմբերի 10-17-ը Սլովենիայում կայանալիք Եվրոպայի մինչեւ19 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլին: Հավաքականի մարզչական շտաբը` Արմեն Սանամյանի գլխավորությամբ, հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, որում ընդգրկված են 21 ֆուտբոլիստներ: Հրավիրվածներից 11-ը ներկայացնում է Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»: Վերջինիս ներկայացուցիչները հիմնականում «Փյունիկ-2»-ի խաղացողներ են, որոնք նախկինում հանդես են եկել Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կազմում: Կան նաեւ ֆուտբոլիստներ, որոնք արդեն «Փյունիկի» գլխավոր թիմում են հանդես գալիս: Մասնավորապես, Էդգար Մալաքյանը չեմպիոնի կազմում մասնակցել է Հայաստանի առաջնության վերջին հանդիպումներին, իսկ Ալբերտ Թադեւոսյանը Հայաստանի ընթացիկ առաջնությունում դուրս գալով փոխարինման` բավական արդյունավետ խաղ է ցուցադրել:
5 ներկայացուցիչներ ունի «Բանանցը»: Հայաստանի հավաքականում ընդգրկված է նաեւ 1 լեգեոներ: Խոսքը չեխական «Սիադ Մոստե» թիմում հանդես եկող Ռազմիկ Հովհաննիսյանի մասին է: Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզչական շտաբը ընտրելու է 18 ֆուտբոլիստների, որոնք էլ մեկնելու են Սլովենիա: Հոկտեմբերի 10-ին Հայաստանը կմրցի Սլովակիայի հետ, 12-ին` Նորվեգիայի, 15-ին` Սլովենիայի:
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ընդլայնված կազմ.
Դարպասապահներ
Էդուարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)
Էդգար Կուկուչյան («Փյունիկ»)
Պաշտպաններ
Համիկ Բեգլարյան («Փյունիկ»)
Ռազմիկ Հովհաննիսյան («Սիադ Մոստե», Չեխիա)
Արտակ Անտոնյան («Փյունիկ»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Ցոլակ Բեգլարյան («Կիլիկիա»)
Արմեն Դուրունց («Փյունիկ»)
Ավետիս Ղազարյան («Բանանց»)
Կիսապաշտպաններ
Արամ Հովսեփյան («Փյունիկ»)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Սարգիս Կարապետյան («Բանանց»)
Արտավազդ Բոյաջյան («Ուլիս»)
Սարգիս Արոյան («Փյունիկ»)
Միքայել Պողոսյան («Միկա»)
Հովհաննես Համբարձումյան («Բանանց»)
Հարձակվողներ
Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»)
Նորայր Գյոզալյան («Բանանց»)
Մարտին Հակոբյան («Ուլիս»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)