Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՈԽՈՅԱՆԸ ԵՎ ՌՈՄԻԿԸ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավաքականի կազմում նախապատրաստվելու են հոկտեմբերի 11-ին եւ 15-ին Բելգիայի եւ Բոսնիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական հանդիպումներին:

Դանիացի մարզիչը այս անգամ հրավիրել է 27 խաղացողների, որոնց թվում կան նաեւ նորեկներ: Մասնավորապես, Արսեն Բալաբեկյանը եւ Նարեկ Բեգլարյանը առաջին անգամ են հրավիրվել հավաքական: Իսկ Արթուր Եդիգարյանը, Հովհաննես Գրիգորյանը, Կառլեն Մկրտչյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գրիգոր Մելիքսեթյանը թեեւ նախկինում եւս հրավիրվել են հավաքական, սակայն դեռ պաշտոնական հանդիպումների չեն մասնակցել:

Յան Պոուլսենը այս անգամ չի հրավիրել փորձառու ֆուտբոլիստներ Կարեն Դոխոյանին եւ Ռոմիկ Խաչատրյանին, որոնք որպես կանոն լինում են հրավիրվածների ցանկում: Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի ժամանի հավաքականի ճամբար: Չի բացառվում, որ Հայաստանի հավաքականի կազմից դուրս մնա նաեւ Արտավազդ Քարամյանը: Ռումինական «Տիմիշոարայում» հանդես եկող կիսապաշտպանը իր թիմի վերջին 2 հանդիպումներին չի մասնակցել: Եւս մեկ անգամ Քարամյանը կարող է խաղադաշտ դուրս գալ հոկետմբերի 6-ին, սակայն այս հանդիպումը բաց թողնելու դեպքում Պոուլսենը կհարաժարվի նաեւ նրա ծառայություններից: 27 խաղացողներից հավաքականի մարզիչը ընտրելու է այն 20 ֆուտբոլիստներին, որոնք կմեկնեն Բելգիա, որտեղից էլ Բոսնիա:

Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքը սկսելու է հոկտեմբերի 6-ին: Հավաքականին միայն հոկտեմբերի 8-ին կմիանան պարսակական «Ռահ Ահանում» հանդես եկող Համլետ Մխիթարյանը, որը հոկտեմբերի 7-ին իր ակումբի կազմում հանդիպում պետք է անցկացնի:

Նախատեսված է, որ Հայաստանի հավաքականին արդեն Բելգիայում կմիանան Լեւոն Պաչաջյանը եւ Քարամյան եղբայրները, որոնք հոկտեմբերի 6-ին դեռ հանդիպումներ են անցկացնելու իրենց թիմերի կազմերում:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի («Խիմկի», ՌԴ)

Գեւորգ Կասպարով («Ուլիս»)

Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)

Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)

Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս)

Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)

Հրայր Մկոյան («Արարատ»)

Հովհաննես Գրիգորյան («Բանանց»)

Վահագն Մինասյան («Արարատ»)

Հովհաննես Գրիգորյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ

Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)

Լեւոն Պաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա)

Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)

Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)

Կարեն Ալեքսանյան («Տորպեդո», Բելառուս)

Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)

Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)

Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)

Հարձակվողներ

Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)

Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա)

Համլետ Մխիթարյան («Ռահ Ահան», Իրան)

Արա Հակոբյան («Գոմել», Բելառուս)

Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)

Ռոբերտ Զեբելյան («Բալթիկա», Ռուսաստան)

Արսեն Բալաբեկյան («Բանանց»)

Նարեկ Բելգարյան («Միկա»)