ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության թվով 6 հիմնարկների դատապարտյալների մասնակցությամբ՝ սեպտեմբերի 22-ից սկսած մայրաքաղաքի «Էրեբունի» մարզադաշտում հերթական անգամ կյանքի կոչվեց «Քրեակատարողական միջհիմնարկային 2008 ֆուտբոլային» առաջնության հանդիպումները: Առաջին տուրում խաղն ընթացավ «Էրեբունի» եւ «Վանաձոր» հիմնարկների դատապարտյալների միջեւ: Խաղն ավարտվեց 5:0 հօգուտ «Էրեբունի»-ի թիմի:
Հաջորդ խաղն ընթացավ «Աբովյան» եւ «Արթիկ» հիմնարկների դատապարտյալների թիմերի միջեւ, որն էլ ավարտվեց 2:2 հավասար հաշվով: Քանի որ խաղացանկում ընդգրկված էին 6 հիմնարկներ՝ այդ իսկ պատճառով սեպտեմբերի 23-ին էլ խաղացին «Սեւան» եւ «Կոշ» հիմնարկների դատապարտյալները, այն ավարտվեց 2:1 ի օգուտ «Կոշին»: Այնուհետեւ իրենց ուժերը փորձեցին «Աբովյան»-ը եւ «Էրեբուն»-ին, երկկողմ թեժ պայքարից հետո հաշիվը եղավ 9:0 հոգուտ «Էրեբունի» հիմնարկի թիմի: Հաջորդ օրն իրենց ուժերը փորձեցին «Արթիկ» եւ «Սեւան» հիմնարկների դատապարտյալները եւ հաշիվն արձանագրվեց 2:0 ի օգուտ «Սեւանի»: Իսկ երրորդ տուրում ուժերը փորձեցին «Սեւանի» եւ «Էրեբունու» դատապարտյալները, բայց երկողմանի ու համառ պայքարն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով: Իսկ «Կոշ» եւ «Էրեբունի» հիմնարկների խաղն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ «Կոշի»:
Ի դեպ «Կոշ» եւ «Էրեբունի» հիմնարկներն իրենց խաղով շատ լավ էին դրսեւորում՝ լարվածությունը մեծացել էր հիմնարկների թիմերի միջեւ: Հաղթողի ռեալ հավակնորդները երկուսն էին : «Կոշը» երեք հանդիպումներին վաստակել է 9-ը միավոր, իսկ «Էրեբուն»-ին մեկնարկին 2 հաղթանակներից հետո չկարողացավ հաղթահարել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների թիմի արգելքը՝ 0:0: «Էրեբունին» ուներ 7 միավոր: Շարունակելով խաղը, չորրորդ տուրում խաղացին «Էրեբունի» եւ «Կոշ» հիմնարկները, որտեղից ել հաղթանակած դուրս եկավ «Էրեբունին» 1:0 հաշվով: Իսկ «Աբովյան»-ը պարտություն կրեց «Սեւան»-ին 5:0 հաշվով:
Հոկտեմբերի 2-ին եզրափակվեց ֆուտբոլային խաղը: Ըստ արդյունքների չեմպիոնի տիտղոսին արժանացան «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները: Նրանք պարգեւատրվեցին «Չեմպիոնի Գավաթով»: Մեծագույն սիրով այդ պարգեւատրումը կատարեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը: Իսկ երկրորդ եւ երրորդ տեղ զբաղեցրած դատապարտյալներին նվիրեց պատվոգրեր, մարզաշապիկներ եւ ֆուտբոլային գնդակ: Պարգեւատրումներից զատ գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը թույլատրել էր ողջ խաղերի ընթացքում ներկա գտնվեն նաեւ խաղացող դատապարտյալների հարազատները: Նրանք էլ օգտվելով այդ հնարավորությունից մասնակցում էին յուրաքանչյուր խաղին եւ քաջալերում էին խաղ ցուցաբերողներին: Իսկ յուրաքանչյուր խաղի ավարտից հետո նրանց հնարավորություն էր տրված լրացուցիչ տեսակցել հարազատներին:
Այս տարում նախատեսվում է նաեւ ֆուտբոլային մրցաշար` քրեակատարողական հիմնարկների ծառայողներից բաղկացած թիմերի միջեւ, որի հաղթող թիմը ուժերն է փորձելու դատապարտյալների մրցաշարում հաղթող ճանաչված «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյաների թիմի հետ: