Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ

Սպորտ

«Մաստեր կլաս» ակումբի թենիսի գլխավոր կորտը այսօր բավական մարդաշատ էր: Դժվար էր հիշել, թե երբ էր այնդան հանդիսական ընդունել վերջին անգամ թենիսի հետ առնչվող միջոցառումների ժամանակ:

Պատճառը արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի ներկայությունն էր, որը նախ հանդիպեց պատանի թենիսիստներին եւ մաստեր կլաս անցկացրեց նրանց հետ:

Իսկ ավելի ուշ նախատեսված էր ընկերական հանդիպում, որում Արգենտինան ներկայացնող Դավիթ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի լավագույն թենիսիստ Հարություն Սոֆյանի հետ: Թենիսիստների խաղամակարդկաները խիստ տարբեր են, ուստի Դավիթը չէր պատրաստվում ցուցադրել իր ողջ կարողությունները եւ հաղթեց համեստ 6:3, 6:4 հաշվով:

26-ամյա Նալբանդյանը, որը վերջին տարիներին որպես կանոն իր տեղն ունի մոլորակի ուժեղագույն 10 թենիսիստների ցանկում, միջոցառումների ընթացքում բազմաթիվ ինքնագրեր տվեց հայ պատանիներին եւ թենիսի սիրահարներին: Դավիթը հաճելիորեն զարմացած էր, որ Հայաստանում թենիսի նմատմամբ հետաքրքրությունը այդքան մեծ է: Բացի այդ միջոցառումը ցույց տվեց, որ Նալբանդյանը շատ մեծ մասսայականություն է վայլում նաեւ Հայաստանում: