ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով շուտով Հայաստան կժամանի աշխարհահռչակ թենիսիտ Դավիթ Նալբանդյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը:
Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին արդեն կլինի Երեւանում, իսկ հոկտեմբերի 2-ին ցուցադրական ելույթներ կունենա պատանի թենիսիստների համար: Նույն օրը Դավիթ Նալբանդյանը ցուցադրական հանդիպում կանցկացնի նաեւ ներկայումս Հայաստանի թիվ 1 թենիսիստ Հարություն Սոֆյանի հետ: Նալբանդյանը նաեւ մամուլի ասուլիս կտա, որի ընթացքում կպատասխանի հայ լրագրողների հարցերին:
26-ամյա հայազգի թենիսիստը ծնվել է 1982թ. Արգենտինայի Կորդովա քաղաքում եւ 5 տարեկանից սկսել է զբաղվել թենիսով:
2002թ., 20 տարեկան հասակում Դավիթը դարձավ հեղինակավոր «Ուիմբլդոնի» եզրափակիչի մասնակից, որտեղ զիջեց ավստրալացի Լլեյթոն Հյուիթին: Այս հաջողությունից հետո նա Արգենտինայում ճանաչվեց «Տարվա մարզիկ»: Նալբանդյանը ամենամեծ հաջողությունը արձանագրեց 2005թ., երբ Շանհայում կայացած տարվա ամփոփիչ մրցաշարում դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հաղթեց Նիկոլայ Դավիդենկոյին, իսկ շուրջ 5 ժամ տեւա ծ եզրափակիչում առավելության հասավ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ (6-7, 6-7, 6-1, 6-2, 7-6): Այս հաղթանակից հետո Նալբանդյանը առաջին անգամ վարկանիշային աղյուսակում դուրս եկավ 3-րդ հորիզոնական:
Գործող թենիսիստներից միայն Նալբանդյանը, Ռոջեր Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչը եւ Մարատ Սաֆինն են կարողացել հասնել առնվազն կիսաեզրափակիչ «Մեծ Սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերում:
2003թ. սկսած Նալբանդյանը տարին ավարտում է աշխարհի լավագույն 10 թենիսիստների ցանկում:
Ի դեպ, հայտնի թենիսիտի այցի կազմակերպչական հարցերը հոգելու են «Ֆրուդֆուլ» հիմնադրամը, «Մաստերս կլաս» ակումբը եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիան: