ՈՍԿՈՒՆ ՀԱՋՈՐԴԵՑ ԱՐԾԱԹԸ
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն 2 մեդալի է արժանացել: Նման հաջողության են հասել 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը եւ 63 կգ քաշային Հեղինե Եփրեմյանը: Միրզոյանը տղաների 69 կգ քաշայինների պայքարում ֆավորիտն էր եւ երկամարտի արդյունքում ցույց տալով 310 կգ արդյունք վստահորեն նվաճեց չեմպիոնի կոչումը: Ռումինացի Ռազվան Մարտինը, որը Միրզոյանի գլխավոր մրցակիցն էր առաջին հորիզոնականի համար պայքարում, կարողացավ բարձրացնել 302 կգ: Լավագույն եռյակը 301 կգ-ով եզրափակեց ալբանացի Բրկեն Կալյան:
Աղջիկների 63 կգ քաշային կարգում բացահայտ ֆավորիտը Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալյա Կավերինան էր, որն էլ երկամարտի 200 կգ արդյունքով դարձավ չեմպիոն չեմպիոն:
Իսկ ահա 2-րդ տեղի համար հավանորդները շատ էին, որոնց թվում էր նաեւ Հեղինեն: Պոկում վարժությունում հայ ծանրորդուհու 3 մոտեցումներն էլ հաջող էին, եւ 88 կգ արդյունքով Եփրեմյանը գրավեց 2-րդ տեղը: Հրում վարժությունում Հեղինեն 2-րդ փորձից կարողացավ բարձրացնել 107կգ, որով էլ բավարարվեց, այս վարժությունում գրավելով 3-րդ տեղը: Երկամարտի արդյունքում Եփրեմյանը եւ Թուրքիայի ներկայացուցիչ Ֆիգեն Կայան ունեին 190 կգ արդյունք, սակայն անձնական քաշով Հայաստանի ներկայացուցիչը ավելի թեթեւ էր, ուստի նա էլ արժանացավ արծաթե մեդալին: