ԱՇԽԱՐՀԻ 12-ՐԴ ՉԵՄՊԻՈՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՆալչիկում ավարտվեց Շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը: Եզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկը պարտության մատնեց Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանին, որը ընդամենը 14 տարեկան է: 4 պարտիաներից բաղկացած եզրափակիչում Կոստենյուկը արդեն 1-ին պարտիայի ավարտից հետո ստացավ 1 միավորի առավելություն եւ հաջորդ 3 պարտիաներում պահպանելով առավելությունը` դարձավ աշխարհի չեմպիոն:
Աշխարհի առաջնությունում հանդես եկավ նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչրյանը, որի ելույթներին բազմիցս անդրադարձել ենք: Լիլիթը պայքարը թողեց քառորդ եզրափակիչ` կարողանալով մտնել աշխարհի 8 լավագույն շախմատիստուհիների ցանկ:
Ալեքսանդրա Կոստենյուկը դարձավ Շախմատի կանանց աշխարհի առաջնությունների 12-րդ չեմպիոնը: Երկար ժամանակ այս կոչմանը արժանանում էին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչները: Խորհրդային Միության փլուզումից հետո 1991-96թթ. աշխարհի չեմպիոնն էր Չինաստանի ներկայացուցիչ Սե Ցզյունը, 1996-99թթ. հունգարացի Հուդիթ Պոլգարը, 1999-2001թթ.` կրկին Սե Ցզյունը, 2001-04թթ.` նրա հայրենակից Չժու Չենը, 2004-06թթ.. բուլղարուհի Անտոանելա Ստեֆանովան եւ 2006-08թթ. չինացի Սյույ Յիհուան: