ԻՍՊԱՆԻԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Իսպանիայի հավաքականը «Օլիմպիադա-2008»-ի քառորդ եզրափակիչում 72:59 հաշվով պարտության մատնեց Խորվաթիայի հավաքականին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Իսպանացիների կազմում ամենաարդյունավետը Պաո Գասոլն էր, որը վաստակեց 20 միավոր: «Մեմֆիսի» 215 սմ հասակով այս բասկետբոլիստը կրկին լավագույնն էր իր հավաքականի կազմում, իսկ խորվաթներից առավել հաջող հանդես եկավ Մարկո Բանիչը, որը վաստակեց 15 միավոր:
Կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք ստացավ նաեւ Լիտվայի հավաքականը: Լիտվացիներն այսօր 94:68 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին Չինաստանի նկատմամբ: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը 23 միավորով Սարունաս Յասիկեվիչուսն էր: Չինաստանի կազմում ինչպես միշտ ամնահաջողը հանդես եկավ Յաո Մինը, որը վաստակեց 19 միավոր:
3-ՐԴ ՈՍԿԻՆ
Սինխրոն լողում օլիմպիական չեմպիոնի կոչումը այսօր նվաճեց Անաստասիա Երմակովա - Անաստասիա Դավիդովա զույգը (Ռուաստան): Ռուս մարզուհիների համար սա 3-րդ օլիմպիական ոսկե մեդալն էր:
Ռուսական զույգը բավական հաջող հանդես եկավ ցուցադրական ծրագրում, որում էլ ընդգծեց իր առավելությունը մրցակիցների նկատմամբ: Բոլոր 5 մրցավարներն էլ Անաստասիաներին 10 բալի արժանացրեցին տեխնիկայի համար, իսկ արտիտականության համար մրցավարներից 3-ը 10 բալ նշանակեցին:
2-րդ հորիզոնականը զբաղրեցրեց Անդրեա Ֆուենիտես-Գեմա Մենգուել (Իսպանիա) զույգը, իսկ Սախա Խարադո - Էմիկո Սուզուկի (Ճապանիո) զույգը եզրափակեց լավագույն եռյակը:
ՄՈՏ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
Չեռնոգորիան մոտ է իր պատմության ընթացքում օլիմպիական խաղերում թիմային առաջին մեդալը նվաճելուն: Այս երկրի ջրագնդակի հավաքականը քառորդ եզրափակիչում 7:6 հաշվով պարտության մատնեց Խորվաթիայի հավաքականին: Նախկին հարավսլակական այս հավաքականների դիմակայությունում ֆավորիտ էր համարվում Խորվաթիան, սակայն Չեռնոգորիայի ընտրանին առաջին խաղափուլում 2 գնդակի առավելություն ստացավ եւ հետագայում կարողացավ պահպանել առավելությունը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՈՍԿԻՆ
Թուրք ըմբիշ Ռամազան Շահինը այսօր ոսկե մեդալի արժանացավ ազատ ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների պայքարում: Շահինը եզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Ստադնիկի նկատմամբ: Սա Թուրքիայի օլիմպիական հավաքականի համար առաջին ոսկե մեդալն էր ընթացիկ օլիմպիական խաղերում:
Այս քաշային կարգում Վրաստանի համար բրոնզե մեդալ նվաճեց Օթար Տուշիշվիլին՝ 4:1 հաշվով առավելության հասնելով կուբացի Ժանդրի Գարսոնի նկատմամբ: