ՄՈԼՈՐԱԿԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՄԱՐԴԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Օլիմպիդա-2008»-ում ավարտվեց ծանրամարտի մրցաշարը: Այսօր պայքարի մեջ մտան նաեւ 105-ից բարձր քաշայինները: Բավական դրամատիկ եւ լարված պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց ավստրիացի Մաթիաս Շտայները, որը ներկայացնում է Գերմանիան:
Գերծանր քաշային կարգում ֆավորիտ էին համարվում Վիկտոր Շերբատիխը (Լատվիա), Եվգենի Չիգիշեւը (Ռուսաստանը) եւ Մաթիաս Շտայները: Պոկում վարժությունում բավական հաջող հանդես եկավ Չիգիշեւը, որը, բարձրացնելով 210 կգ, ոսկե մեդալի լուրջ հայտ ներկայացրեց: Այս վարժությունում Շեռբատիխը բավարարվեց 206կգ -ով, իսկ Շտայները գլխավերեւում պահեց 203 կգ:
Հրում վարժությունում Չիգիշեւին անհրաժեշտ էր պահպանել առավելությունը, ինչը ռուս ծանրորդը բավական հաջողությամբ կատարվում էր: Աստիճանաբար ավելացնելով ծանրաձողի քաշը` Չիգիշեւը, ի վերջո, բարձրացրեց 250կգ եւ թվում էր ապահովեց ոսկե մեդալ: Սակայն Շտայները արեց անհնարին. նա վերջին մոտեցման համար պատվիրեց 258կգ, թեեւ մինչ այդ մեծ դժվարությամբ հաղթահարել էր 248կգ-անոց ծանրաձողի արգելքը: Գերմանիայի ներկայացուցիչը վճռորոշ մոտեցումը հաջողությամբ կատարեց՝ շոկի մեծ գցելով մինչ այդ առաջին հորիզոնականում ընթացող Չիգիշեւին: Վերջինիս հիասթափությունը կարող էր ավելի մեծ լինել, եթե եւս մեկ սխրանք գործեր լատվիացի Շերբատիխը, որը պատվիրել էր 257 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել այս քաշը եւ բավարվեց բրոնզե մեդալով:
Այսպիսով 361 կգ արդյունքով մոլորակի ուժեղագույն մարդը դարձավ Մատիաս Շտայները, իսկ Չիգիշեւը 360 կգ արդյունքով 2-րդ հորիզոնականում է:
Ծանրամարտի մրցաշարը ավարտված է, որում խաղարկվեց 15 մեդալի կոմպլեկտ: Ինչպես եւ սպասվում էր, բացահայտ առավելությամբ հաղթեցին չինացիները, որոնք նվաճեցին 8 ոսկե եւ 1 արծաթե մեդալ: 2 ոսկե եւ 1 արծաթե մեդալով 2-րդ տեղում Կորեան է: Լավագույն եռյակը 1 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով եզրափակում է Ղազախստանը: Ռուսաստանի հավաքականը, որը դասվում էր ֆավորիտների շարքին ծանրամարտում օլիմպիական չեմպիոն չունեցավ: Փոխարենը ռուսները արծանացան 4 արծաթե եւ 3 բրոնզե մեդալների: Հայաստանի հավաքականը 3 բրոնզե մեդալներով զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը:
ՆԻԳԵՐԻԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Աֆրիկան վերջին 12 տարիների ընթացքում 3-րդ անգամ օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչում կունենա մասնակից: «Օլիմպիադա-2008»-ում նման հնարավորություն ստացավ Նիգերիայի հավաքականը, որը այսօր 4:1 հաշվով առավելության հասավ Բելգիայի նկատմամբ:
«Ատլանտա-96»-ում նիգերիացիները եւս դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ 3:2 հաշվով առավելության էին հասել Արգենտինայի նկատմամբ: «Սիդնեյ-2000»-ում նման հաջողության հասավ Կամերունը, որը եզրափակիչում 11 մետրանոցներով պարտության մատնեց Իսպանիային: