Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋԱՎԱԽՅԱՆՆ ԱՊԱՀՈՎԵՑ ՄԵԴԱԼ

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը առնավազն 6 մեդալով կավարտի իր ելույթները «Օլիմպիադա-2008»-ում: 60 կգ քաշային բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը այսօր իրավունք է ստացել մասնակցելու այս քաշային կարգի կիսաեզրափակիչ հանդիպման՝ ապահովելով նվազագույնը բրոնզե մեալ:

Եթե նախորդ մեդալները տրվեցին մեծ դժվարությամբ, ապա այս դեպքում Ջավախյանից պահանջվեց ընդամենը մեկ հաղթանակ, քանի որ այսօր կայանալիք քառորդեզրափակիչ հանդիպմանը մեր բռնցքամարտիկի մրցակիցը չներկայացավ: Հաղթելով 1/8-րդ եզրափակիչում Ջավախյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ այսօր պետք է մրցվեր կորացի Ջունքսուբ Բայկի հետ: Սակայն վերջինս չի ներկայացած մրցամարտին: Բժիշկները կորեացուն արգելել էին դուրս գալ ռինգ, քանի որ այն կարող էր վտանգավոր ազդեցություն ունենալ Բայկի առողջության վրա:

Առջեւում կիսաեզրափակիչն է, որտեղ Ջավախյանին շատ լուրջ փորձություն է սպասվում: Հրաչյայի մրցակիցը կլինի 2004թ. օլիմպիական խաղերի չեմպիոն Ալեքսեյ Տիշչենկոն (Ռուսաստան): Տիշչենկոն նաեւ 2005թ. աշխարհի չեմպիոն է, իսկ 2007թ. ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի: 2006թ. ռուս բռնցքամարտիկը դարձել է նաեւ Եվրոպայի չեմպիոն: «Օլիմպիադա-2008»-ի քառորդ եզրափակիչում Տիշչենկոն 13:5 հաշվով ջախջախեց կոլումբիացի Դեռլեյ Պերեսին: