ԿԱՍՊԱՐՈՎԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը լքել է իրանական «Ռահ Ահան» ակումբը: Հայ դարպասապահը վերադարձել է Երեւան եւ այսօր հայտնի դարձավ, որ արդեն պայմանագիր է կնքել «Ուլիս» ակումբի հետ:
27-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու տարիներին հանդես էր գալիս Իրանում, որտեղ նախ պաշտպանում էր Թեհրանի «Պասի» թիմի դարպասը, ապա տեղափոխվել էր «Ռահ Ահան», որի կազմում անցկացրեց 22 հանդիպում: Մինչ Իրան տեղափոխվելը Կասպարովը Երեւանի «Փյունիկի» հիմնական դարպասապահն էր, իսկ 2007թ. մի քանի հաջող ելույթներ անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականում, որի հիմնական դարպասապահն է եղել նաեւ 2008թ. ընկերական հանդիպումներում:
«Ուլիսի» հետ պայմանագիր է կնքել նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Արամ Հակոբյանը, որը հունիսին հեռացվել էր Երեւանի «Բանանցից»: Հակոբյանի պայմանագիրը միակողմանի խզվել էր, որից հետո փորձառու ֆուտբոլիստը պարապուրդում էր: Ընթացիկ մրցաշրջանում «Ուլիսը» Արամ Հակոբյանի 3-րդ ակումբն է, քանի որ մինչ «Բանանցում» հանդես գալ նա համարվում էր Ուլյանովսկի «Վոլգայի» ֆուտբոլիստ: «Ուլիս» ակումբի տեղեկացրեցին նաեւ, որ Արամ Հակոբյանի կրտսեր եղբայրը՝ Արա Հակոբյանը, եւս պատրաստվում է պայմանագիր կնքել թիմի հետ, սակայն հարցը վերջնական լուծում դեռ չի ստացել:
Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Ուլիսը» ընթանում է 6-րդ հորիզոնականում: