Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱՇԻԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԵՎԱՆՈՒՄ

Սպորտ

Սեւանի շախմատի միջազգային ավանդական մրցաշարի հաղթող դարձավ հայ շախմատիստ Արման Փաշիկյանը, որը 9-ը հնարավորից վաստակելով 6.5 միավոր` գրավեց առաջին հորիզոնականը:

Վերջին 9-րդ տուրում խաղաղ ելք գրանցեց Հրանտ Մելքումյան - Արման Փաշիկյան, Ջորջ Մեյեր - Ավետիք Գրիգորյան

Զավեն Անդրեասյան -Յիանչաո Զոու, Լեւան Պանցուլիա - Սերգեյ Ժիգալկո եւ Սամվել Տեր-Սահակյան - Ամին Բասեմ պարտիաներում: Խաղաղ արդյունքներ էին գրանցվել նաեւ 8-րդ տուրի բոլոր պարտիաներում: Իսկ ահա մինչ այդ կայացած տուրերը ընթանում են բավական արդյունավետ պայքարում: Փաշիկյանը մրցաշարի ընթացքում 4 հաղթանակ տոնեց՝ պարտության մատնելով Բասեմին, Մեյերին, Պանցուլիային եւ Գերիգորյանին, իսկ մյուս պարտիաները ավարտեց ոչ-ոքի:

Փաշիկյանին 6 միավորով հաջորդեց չինացի Յիանչաո Զոուն, որի համար ճակատագրական եղավ 2-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանի կրած պարտությունը: Լավագույն եռյակը 5.5 միավորով եզրափակեց բելառուս Սերգեյ Ժիգալկոն: Բոլոր ժամանակների ամենաերիտասարդ հայ գրոսմայստերը՝ Սամվել Տեր-Սահակյանը, 4.5 միավորով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: