«ԲԱՆԱՆՑԸ» ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» նոր ռեկորդ սահմանեց` Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ` 0:7 հաշվով Զալցբուրգում զիջելով «Ռեդ Բուլ» թիմին: Եվրագավաթների խաղարկությունների պատմության մեջ, սա հայկական թիմերի ամենախոշոր հաշվով կրած պարտությունն էր:
«Բանանցը» այս հանդիպմանը ներկայացել էր ոչ մարտական կազմով, քանի որ Ավստրիայի մուտքի վիզա չէին ստացել Մաքսիմ Ցիգալկոն, Սեմյոն Մուրադյանը եւ Նոա Կասուլեն, ինչպես նաեւ ավագ մարզիչ Աշոտ Բարսեղյանը: Բացի այդ, ավելի վաղ ակումբը հրաժարվել էր փորձառու 4 ֆուտբոլիստների` Արամ Հակոբյանի, Ռոմեո Ջենեբյանի, Անդրեյ Չերեւկոյի եւ Կարեն Ալեքսանյանի ծառայություններից: Նման իրավիճակում «Բանանցում» մեծ թիվ էին կազմում երիտասարդները, որոնք պետք է պայքարեին Ավստրիայի ամենահարուստ ակումբի` «Ռեդ Բուլի» դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի որակավորման առաջին փուլի առաջին խաղի շրջանակներում:
Հայկական թիմին հաջողվել է անառիկ պահել սեփական դարպասը միայն առաջին 22 րոպեներին, որից հետո ասվտրիացիները մեկը մյուսի հետեւից սկսել են գրավել Եվգենի Մատյուգինի պաշտպանած դարպասը: 3 գոլի հեղինակ է դարձել Մահոպը, իսկ Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Ցիկլերը խփել է 2 գնդակ:
Այս թիմերի միջեւ կայանալիք պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում: