Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ԶԻՋԵՑ ՄԵԿ ՍԽԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Սպորտ

Երեւանի «Արարատը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում 0:1 հաշվով զիջելով շվեյցարական «Բելինցոնա» թիմին: Կողմերի հնարավորությունները հանդիպումից առաջ հավասար էին գնահատվում, թեեւ «Բելինցոնան» իր կազմում ուներ մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնցից Մաուրո Լուստրինելին Շվեյցարիա հավաքականի նախկին ֆուտբոլիստ էր եւ մինչ այս հանդես էր եկել մի շարք ճանաչված ակումբներում: «Արարատը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ համալրում գրեթե չէր ստացել: Հրավիրվել էին 2 բրազիլացիներ, որոնցից միայն Ջեֆերսոնին էր հաջողվել հայտավորել այս խաղում: Խաղը սկսվեց հավասար պայքարում եւ որոշ ժամանակ թիմերը պարզապես ուսումնասիրում էին միմյանց: «Արարատը» փորձում էր ակտիվություն ցուցաբերել, սակայն հայ ֆուտբոլիստներին չէր հաջողվում հասնել նույնիսկ մրցակցի տուգանային հրապարակ:

«Բելինցոնայի» հակարգրոհները ավելի վտանգավոր էինք, սակայն եւս ռեալ գոլային պահ ստեղծել հյուրերին չէր հաջողվում: Հաշիվը բացեց 21-րդ րոպեին, երբ «Արարատի» դարպասապահ Գեւորգ Պրազյանը դիրքային կոպիտ սխալ թույլ տվեց, իսկ պաշտպանները կարողացան վնասզերծել Գաշիին, որի գլխի հարվածից հետո գնդակ ետ մղվեց դարպասաձողից, սակայն վրա հասած Ալեսանդրո Մանգիարատին շեշտակի հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Առաջին կեսում «Արարատին» այդպես էլ չհաջողվեց որեւէ լուրջ պահ ստեղծել «Բելինցոնայի» դարպասի մոտ: Երկրորդ կեսում եւս խաղը աչքի չընկավ դիտարժանությամբ: Վարուժան Սուքիասյանը փոխարինումների շնորհիվ սրեց խաղը առջեւի գծում: Մասնավորապես փոխրինման դուրս եկած Սարգիս Մովսիսյանը բավական ակտիվ մտավ խաղի մեջ’ Խաղավերջում հենց նա մեն - մենակ հայտնվելով «Բելիցոնայի» դարպասապահ Գրիտիի դեմ անսպասելիորեն որոշեց փոխանցում կատարել Մարկոսին, որին գնդակ չհասավ, քանի որ մրցակցի պաշտպանները նահանջել էին եւ հասցրին չեզոքացնել վտանգը: