«ՌՈՄԱՅԻ» ԴՈՒՍՏՐ ԹԻՄԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրագավաթների խաղարակությունների վիճակահանությունից հետո նշվեց, որ ամենաթույլ մրցակիցը բաժին է հասել «Արարատին», քանի որ հայկական թիմի մրցակիցը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում լինելու է շվեյցարական «Բելինցոնան»: Համառոտ ծանոթանալով «Արարատի» մրցակցին, որի հետ առաջին հանդիպումը կկայանա այսօր Աբովյանում, կհամոզվենք, որ «Բելիցոնան» ամենեւին էլ թույլ մրցակից չէ:
Շվեյցարիայի իտալախոս Բելինցոլա քաղաքի համանուն թիմը 104 տարվա պատմություն ունի, սակայն շվեյցարական ֆուտբոլում այս թիմը մեծ հաջողությունների չի հասել: Իտալական «Ռոմա» ակումբի դուստր թիմը հանդիսացող «Բելինցոլան» Շվեյցարիայի առաջնություններում հաջողության է հասել ընդամենը մեկ անգամ` հեռավոր 1948թվականին: Դրանից հետո «Բելինցոլան» կարող է հպարտանալ միայն գավաթի խաղարկությունների եզրափակիչ դուրս գալով: Հենց գավաթի խաղարկությունում հանդես գալով էլ` «իտալական» այս ակումբը իրավունք ստացավ հանդես գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչում 7:0 հաշվով ջախջախելով «Բազենհեյդ» թիմին` «Բելինցոլան» հաջորդ փուլում մեծ դժվարությամբ պայքարից դուրս թողեց «Վոհլենին», իսկ 1/8-րդ եզրափակիչում 2:1 հաշվով առավելության հասավ «Սիոնի» նկատմամբ: Քառորդեզրափակիչում իտալացիների մրցակիցը «Չելենջ լիգայի» «Գոսաու» թիմն էր, որի արգելքը հաղթահարելուց հետո «Բելինցոլան» կիսաեզրափակիչում առավելության հասավ նաեւ «Քսամքսի» հետ պայքարում եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով զիջեց «Բազելին»:
2007-08թթ. մրցաշրջանում «Արարատի» մրցակիցը հանդես էր գալիս Շվեյցարիայի առաջին դիվիզիոնում, որը անվանում են «Չելենջ լիգա»: Այստեղ «Բելինցոլան» գրավեց 2-րդ հորիզոնականը եւ իրավունք ստացավ անցումնային խաղում «Սենտ Գալենի» հետ պայքարել բարձրագույն խմբում հայտնվելու համար: Երկու հանդիպումնրի արդյունքում հաղթելով 5:2 հաշվով «Բելինցոլան» երկարատեւ ընդմիջումից հետո իրավունք ստացավ հանդես գալ ուժեղագույնների պայքարում:
«Բելինցոնան» մարզում է շվեյցարացի Մարկո Շալիբաում, որը մարզչական գործոունեության ընթացքում որոշակի հաջողություններ է ունեցել` գլխավորելով շվեյցարական ճանաչված թիմեր: Շալիբաումի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Ստադ Նիոնը», որը նա գլխավորել է 1995-1997թթ.: Երկու տարի անց այս մասնագետը կարճ ժամանակով գլխավորել է «Բազելը», այնուհետեւ աշխատանքի է անցել «Յանգ Բոյզում»: Հենց Մարկո Շալիբաումի նախաձեռնությամբ էլ 2000թ. «Յանգ Բոյզում» հայտնվեցին Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արթուր Պետրոսյանը եւ Վարություն Վարդանյանը, որոնք «Բելինցոլայի» ներկայիս մարզչի գլխավորությամբ հանդես եկան մինչեւ 2003թ.: Նույն թվակային թե հայ ֆուտբոլիստները, թե Շալիբաումը լքեցին «Յանգ Բոյզը»: Մարզիչը աշխատանքի անցավ «Սերվետում», որը նրա գլխավորությամբ 2003-04թթ. մրցաշրջանում դարձավ Շվեյցարիայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Սերվետը» լքելուց հետո` Շալիբաումը աշխատել է նաեւ «Կոնկորդիա», «Սիոն» ակումբներում, իսկ 2007-08թթ. մրցաշրջանում աշխատել է «Չելենջ լիգայի» «Շաֆհաուզեն» թիմում, որը նրա գլխավորությամբ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
2007-08թթ. մրցաշրջանի ավարտից հետո «Բելինցոլայի» կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են, նրանք փոխարեն եկել են նորերը, որոնք թվում է նաեւ Շվեյցարիայի հավաքականի նախկին հարձակվող Մաուրիո Լուստրինելին: Բելինցոլա քաղաքում ծնված ֆուտբոլիստը 18 տարեկանից հանդես է եկել «Բենիցոլայում», 1994-2001թթ. լինելով թիմի ամենաարդյունավետ խաղացողը: 2001-04թթ. Լուստրինելին հանդես եկավ ավելի բարձր կարգ ունեցող «Վիլում», իսկ 2004թ տեղափոխվեց «Թուն», որի կազմում մասնակցեց նաեւ Չեմպիոնների լիգայի խաղարկության հիմնական փուլին: «Թունում» եւս աչքի ընկնելով արդյունավետ խաղով` Մաուրիոն 2006թ. հայտնվեց Պրահայի «Սպարտայում», իսկ 2007-08թթ. մրցաշրջանում հանդես եկավ շվեյցարական «Լյուցեռնում»: Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Լուստրինելին վերադարձավ հարազատ ակումբ: Շվեյցարիայի հավաքականի կազմում այս ֆուտբոլիստը անցկացրել է 11 հանդիպում եւ մասնակցել է 2006թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Հայտնի ֆուտբոլիստ է նաեւ Անդրեա Կոնտին, որը 1996թ. համարվում էր Հռոմի «Ռոմայի» խաղացող: Հետագայում Կոնտին հանդես է եկել մի շարք իտալական թիմերում, իսկ 2007թ իտալական «Լացիանո» թիմից տեղափոխվել «Բելինցոլա»: