Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ «ԱՐԱՐԱՏԻՆ»

Սպորտ

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները այսօր մեկնարկելիք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հավանական են համարում միայն Երեւանի «Արարատի» հաղթանակը եւ հաջորդ փուլ դուրս գալը, իսկ «Բանանցը» պարագայում հաջողությունը խիստ անհավանական են գնահատում:

«Արարատը» այսօր մրցելու է շվեյցարական «Բելինցոնայի» հետ: Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայանալիք խաղում կողմերի հնարավորությունները գրեթե հավասար են գնահատվում: «Արարատի» հաղթանակի համար սահմանվել է 2.55 գործակից, իսկ «Բելիցոնայի» համար՝ 2.45: Ոչ-ոքիին գնահատվում է 3.10: «Արարատի» չպարտվելու համար այս խաղում խաղադրույք է ընդունվում 1.50 գործակցով:

Բուքմեյքերները նաեւ խաղադրույք են սահմանել, թե որ թիմը կշարունակի պայքարը 2-րդ փուլում: «Արարատի» հաջորդ փուլ դուրս գալու գործակիցը 2.55 է, իսկ «Բելիցոնայինը»՝ 1.45:

«Բանանցը» այսօր Զալցբուրգում մրցելու է տեղի «Ռեդ Բուլի» հետ: Ավստրիական թիմի հաղթանակի համար սահմանվել է ընդամենը 1.10 գործակից, իսկ ահա «Բանանցի» հաղթանակը գնահատվում է անհավանական 14.00 գործակցով: Ոչ-ոքին կազմել է 8.00 գործակից:

«Բանանցի» չպարտվելը այս խաղում գնահատվում է 5.60 գործակցով, իսկ «Ռեդ Բուլինը» ձեւական 1.01: Բուքմեյքերները չեն կասկածում նաեւ, որ «Ռեդ Բուլն» է դուրս գալու հաջորդ փուլ, որի համար սահմանել են 1.06 գործակից: Իսկ ահա «Բանանցի» 2-րդ փուլում հայտնվելը գնահատվել է 6.00 գործակցով: ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին: