ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ «ՊԱՏԿԱՆՈՒՄ Է» «ԱՅԱՔՍԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինԱմստերդամի «Այաքսին» պատկանող «AjaxShowtime» կայքը օրերս տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի Էդգար Մանուչարյանը եւ թիմի մեկ այլ լեգեոներ Լեոնարդոն մնում են ակումբում: Ավելի վաղ մի շարք եվրոպական ԶԼՄ-ներ տեղակատվություն էին տարածել, թե իբր Էդգարը ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել:
«Այաքսի» տեխնիկական մենեջեր Դանի Բլինդը հայտարարել է, որ «Էդգար Մանուչարյանի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2011թ. եւ նա շատ կարեւոր ֆուտբոլիստ է թիմի համար»: «Այաքսում» հույս ունեն, որ նախորդ տարիներին վնասվածքի պատճառով հիմնական կազմից դուրս մնացած Մանուչարյանը ընթացիկ մրցաշրջանում կկարողանա կայուն խաղ ցուցադրել եւ արդարացնել սպասելիքները:
Էդգար Մանուչարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար նորություն չէ «Այաքսի» ղեկավարության որոշումը. «Ես անշուշտ տեղյակ էր, որ «Այաքսի» ֆուտբոլիստ եմ եւ ինձանից չեն պատրաստվում ազատվել: Պարզապես պետք է հստակեցվեն որոշ հարցեր, որոնք կքննարկենք Ամստերդամում, ուր մեկնելու եմ առաջիկա կիրակի օրը»: Մանուչարյանը արդեն մի քանի անգամ հայտարարել էր, որ շատ բան է կախված նորանշանակ գլխավոր մարզիչ Մարկոս վան Բաստենի հետ հանդիպումից. «Դեռ ծանոթ չեմ վան Բաստենին: Կզրուցեմ նրա եւ ակումբի նախագահի հետ: Չի բացառվում, որ վարձավճարով հանդես գամ այլ թիմում»: