Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ԿԻՊՐՈՍԻ ՉԵՄՊԻՈՆՆ Է

Սպորտ

Քիչ առաջ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2008-09թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» այս մրցաշարում կմրցի Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիս Ֆամագուստայի» հետ:

98 տարվա պատմություն ունեցող կիպրոսական այս ակումբը Կիպրոսի առաջնությունում հաղթել է 13 անգամ, 10 անգամ տիրացել է Կիպրոսի գավաթին: «Անորտոսիսը» ներկայումս մարզում է վրաց հայտնի ֆուտբոլիստ Թեմուր Կեցբայան, որը հայտնի է անգլիական «Նյուքասլի» կազմում ունեցած ելույթներով: Կարիերայի վերջին 5 տարիները Կեցբայան անցկացրել է հենց «Անորտոսիսում» եւ ֆուտբոլային կաիրերան ավարտելուց հետո անմիջապես գլխավորել այս ակումբը: Թիմի կազմում մեծ թիվ են կազմում լեգեոներները, որոնք ներկայացնում են Պորտուգալիան, Հունաստանը, Ալբանիան, Վրաստանը, Լեհաստանը, Ֆրանսիան, Հունգարիան եւ Սլովակիան:

«Փյունիկի» եւ «Անորտոսիսի» միջեւ կայանալիք առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-16-ին Լառնակայի Անտոնիս Պապադոպուլոսի անվան մարզադաշտում, որը ունի 10 հազար նստատեղ: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 22-23-ին Երեւանի «Միկա» մարզադաշտում, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետայան» մարզադաշտը ներկայումս նորոգվում է:

Որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները

1. «Լինֆելդ» (Հս. Իռլանդիա) - «Դինամո» Զ. (Խորվաթիա)

2. «Վալետտա» (Մալթա) - «Արտմեդիա» (Սլովակիա)

3. «Դինամո» Թ. (Վրաստան) - ՆՍԻ (Ֆարերներ)

4. «Սանտա Կոլոմա» (Անդորրա) - «Կաունաս» (Լիտվա)

5. «Մուրատա» (Սան Մարինո) - «Գյոթեբորգ» (Շվեդիա)

6. «Լիանելի» (Ուելս) - «Վենտսպիլս» (Լատվիա)

7. «Անտորտոսիս» (Կիպրոս) - «Փյունիկ» (Հայաստան)

8. «Ինտեր» Բ. (Ադրբեջան) - «Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա)

9. «Տամպերե» (Ֆինլանդիա) - «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա)

10. «Դուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Դոմժալե» (Սլովակիա)

11. «Դինամո» Տ. (Ալբանիա) - «Մոդրիցա» (Բոսնիա)

12. «Ակտոբո» (Ղազախստան) - «Շերիֆ»(Կիպրոս)

13. «Դրոգհեդա» (Իռլանդիա) - «Լեւադիա» (Էստոնիա)()()

14. ԲԱՏԵ (Բելառուս) - «Հաֆնարդորֆյուր» (Իսլանդիա)

Որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկի» մրցակիցը կլինի Ավստրիայի չեմպիոն «Ռապիդը»: