ԱՐՈՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՏԱՍՆՅԱԿԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի այսօր հրապարակած աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում Լեւոն Արոնյանը դուրս է մնացել լավագույն տասնյակից եւ 2737գործակցով 12-րդ հորիզոնականում է: Արոնյանը նախորդ աղյուսակում եզրափակում էր լավագույն տասնյակը, իսկ ավելի վաղ տեղ գտնվում էր 6-րդ հորիզոնականում:
Հայ գրոսմայստերի լավագույն արդյունքը աղյուսակում եղել է 3-րդ հորիզոնականը, որտեղ նա հայտնվել էր 2006թ.: Արոնյանի վարկանիշի վրա բացասական ազդեցություն է ունեցել Սոֆիայում կայացած «Մ-Տել Մաստերս» մրցաշարը, որում հայ գրոսմայստերը խիստ անհաջող հանդես եկավ` եզրափակելով մրցաշարային աղյուսակը:
Վարկանիշային աղյուսակը 2798 գործակցով գլխավորում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, որին հաջորդում են Ռուսաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Վլադիմիր Կրամնիկը:
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, նորվեգացի Մագնուս Կառլեսնը, ադրբեջանցիներին Թեմուր Ռաջաբովը եւ Շաքիրյար Մամեդյարովը, Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովը: Վլադիմիր Հակոբյանը նախորդ աղյուսակի համեմատ առաջադիմել է 4 տեղով եւ այժմ 45-րդ հորիզոնականում է: Գաբրել Սարգսյանը այս անգամ 61-րդ տեղում է:
Աշխարհի ուժեղագույն 100 շախմատիստների ցուցակում Հայաստանը այլ ներկայացուցիչներ այս անգամ չունի:
Կանանց վարկանիշային աղյուսակը ինչպես միշտ գլխավորում է հունգարուհի Հուգիթ Պոլգարը: Էլինա Դանիելյանը 17-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյան` 40-րդ:
Լավագույն շախմատային երկրների աղյուսակում Հայաստանը զգալիորեն նահանջել է: Եթե վերջին տարիներին Հայաստանը 3-4-րդ հորիզոնականերում էր, ապա այսօրվա հրապարակված վարկանիշային աղյուսակում ընդամենը 11-րդն է: Ռուսաստանը կրկին գլխավորում է աղյուսակը, իսկ Ուկրաինան եւ Չինաստանը ընթանում են համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում: