Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՎՐՈ-2008»-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Սպորտ

«Եվրո-2008»-ը արդեն անցել է պատմության գիրկը: Այժմ ժամանակն է ամփոփել առաջնության արդյունքները:

Լավագույն ֆուտբոլիստ

Այս կոչմանը արժանացավ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Հեռնանդեսը, որը իր ազգային թիմի կազմում դարձավ առաջնության հաղթող: «Բարսելոնայի» խաղացողը «Եվրո-2008»-ում անցկացրեց 5 հանդիպում եւ խփեց 1 գնդակ: ՈւԵՖԱ-ի տեխնիկական վերլուծության խումբը ընդգծել է Խավի գնդակը պահելու ունակությունը, բայց վերջնական որոշում կայացվել է հանդիսատեսի քվեարկության շնորհիվ: «Եվրո-2008»-ի եզրափակիչ հանդիպումը Խավիի համար 63-րդն էր Իսպանիայի հավաքականի կազմում, որտեղ նա իր նորամուտը նշել է 2000թ. Հոլանդիայի հետ կայացած խաղում: Միգուցե Խավի խաղը այնքան տպավորիչ չէր, որքան այն ֆուտբոլիստներինը, որոնք աչքի ընկան արդյունավետ խաղով, սակայն իսպանացի կիսապաշտպանը իրոք մեծ դերակատարում ունեցավ Իսպանիայի հավաքականի հաջողության մեջ:

Լավագույն ռմբարկու

Այս կոչմանը եւս արժանացավ իսպանացի ֆուտբոլիստ: Խոսքը «Վալենսիայի» հարձակվող Դավիթ Վիլյայի մասին է, որը մասնակցեց 4 հանդիպման եւ նույնքան գնդակ ուղարկեց մրցակիցների դարպասը: Բոլոր գոլերն էլ Վիլյան խփեց խմբային մրցաշարի մեկնարկային 2 հանդիպումներում: Նախ նա 3 գնդակ ուղարկեց Ռուսաստանի դարպասը, ապա մրցավարի ավելացրած ժամանակահատվածում գրավեց Շվեդիայի դարպասը` հաղթանակ պարգեւելով իսպանացիներին:

3-ական գոլի հեղինակ դարձան Հաքան Յակինը (Շվեյցարիա), Սեմիհ Շենթուրքը (Թուրքիա), Ռոման Պավլյուչենկոն (Ռուսաստան եւ Լուկաս Պոդոլսկին (Գերմանիա): Առաջնության ամենաարդյունավետ թիմը Իսպանիան էր, որը մրցակիցների դարպասը ուղարկեց 12 գնդակ: Հոլանդիայի եւ Գերմանիայի հավաքականները 10-ական գնդակով հաջորդում են իսպանացիներին:

Խորհրդանշանական կազմ

Ավանդույքի համաձայն` առաջնության ավարտից հետո կազմվել է խորհրդանշանական կազմը, որում ընդգրկված են լինում 23 ֆուտբոլիստներ այս անգամ միանգամից իննը ներկայացուցիչ ունի մրցաշարի հաղթող Իսպանիան:

Դարպասապահներ

Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա), Իկեր Կասիլյաս (Իսպանիա), Էդվին վան դեր Սար (Հոլանդիա)

Պաշտպաններ vԲոսինգվա (Պորտուգալիա), Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Կառլոս Մարչենա (Իսպանիա), Պեպե (Պորտուգալիա), Կառլես Պույոլ (Իսպանիա), Յուրի Ժիրկով (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Համիտ Ալթինտոպ (Թուրքիա), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա), Մարկոս Սենա (Իսպանիա), Խավի Հեռնանդես (Իսպանիա), Կոստանտին Յիրյանով (Ռուսաստան), Միքայել Բալակ (Գերմանիա), Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա), Անդրես Ինիեստա (Իսպանիա), Լուկաս Պոդոլսկի (Գերմանիա), Ուեսլի Սնեյդեր (Հոլանդիա)

Հարձակվողներ

Անդրեյ Արշավին (Ռուսաստան), Ռոման Պավլյուչենկոն (Ռուսաստան), Ֆեռնանդո Տորես (Իսպանիա), Դավիթ Վիլյա (Իսպանիա)

Փոխանցումներ

Ֆիլիպ Լամ (Գերմանիա) 359

Սերխիո Ռամոս (Իսպանիա) 337

Խավի Հեռնանդես (Իսպանիա) 316

Մարկոս Սենա (Իսպանիա) 307

Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա) 303

Կանոնների խախտում

Միքաել Բալակ (Գերմանիա) 22

Դավիթ Վիլյա (Իսպանիա) 15

Մարկոս Սենա (Իսպանիա) 15

Սերխիո Ռամոս (Իսպանիա) 15

Ռոման Պավլյուչենկոն (Ռուսաստան) 13

Հարվածներ դարպասին

Իսպանիա 51

Ռուսաստան 32

Հոլանդիա 31

Պորտուգալիա 30

Թուրքիա 26

Զգուշացումներ

Թուրքիա 16

Ռուսաստան 10

Իտալիա 9

Ավստրիա 8

Հունաստան 8