Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՅԻՆ» ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՂԹԵԼ

Սպորտ

Երեւանի «Միկան» այսօր մեկնել է Մոլդովայի Տիրասպոլ քաղաք, որտեղ վաղը տեղի համանուն թիմի հետ կանցկացնի Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի պատասխան հանդիպումը: Հունիսի 21-ին Երեւանում կայացած առաջին խաղը ավարտվել էր 2:2 հաշվով:

«Միկայի» գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Մոլդովա են մեկնել 19 ֆոըտբոլիստ: Վիզայի հետ կապված խնդիր է ունեցել թիմի նորեկ Մոդեստո Դանիլո Դա Սիլվան: Բրազիլացի այս ֆուտբոլիստը, «Տիրասպոլի» հետ Երեւանում կայացած խաղում 2-րդ կեսում դուրս գալով փոխարինման, իր նորամուտը նշեց «Միկայում», սակայն ոչնչով աչքի չընկավ: «Միկայի» կազմում վնասվածք ունի առանցքային ֆուտբոլիստ Ալեքսը, որը նախորդ հանդիպմանը եւս չկարողացավ մասնակցել:

Բուքմեյքերները այս խաղում նախապատվությունը տալիս են «Տիրասպոլին», որի հաղթանակի գործակիցը 1.87 է, իսկ «Միկայինը»` 3.30: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.40 գործակից: Այն, որ «Միկան» չի պարտվի այս խաղում խաղադրույք է ընդունվում 1.67 գործակցով:

Երեւանում գրանցված մարտական ոչ-ոքիից հետո «Միկային» անհրաժեշտ է հաղթել այս խաղում, իսկ ահա 0:0 կամ 1:1 հաշիվ դեպքում պայքարը կշարունակեն մոլդովացիները: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմցրի Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ: