ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԸՆԿԵՐՈՋ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում ավարտվեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, որտեղ արագ շախմատի կանոններով պայքարում էին 8 հայտնի գրոսմայստերներ: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ եւ 8.5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Պետեր Լեկոն, որը մի քանի տուր գլխավորեց մրցաշարային աղյուսակը, 8 միավորով հանգրվանեց 2-րդ հորիզոնականում: Լավագույն եռյակը 7.5-ական միավորով եզրափակեցին Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Բորիս Գելֆանդը: Գաբրիել Սարգսյանը, որը հաջող էր մեկնարկել, վերջին տուրում 0:2 հաշվով զիջելով Գելֆանդին, գրավեց ընդամենը 6-րդ հորիզոնականը: Էլ ավելի անհաջող հանդես եկավ Վլադիմիր Հակոբյանը, որը 5 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Որպես մրցաշարի հաղթող Արոնյանը կստանա 70 հազար ԱՄՆ դոլար պարգեւատրում: 2-րդ տեղին արժանացած Լեկոն կստանա 50 հազար դոլար: