ԼԵԿՈՆ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ
Աջակցիր «Ա1+»-ին«Կարեն Ասրյանի հուշամրցաշարում» այսօր կայացան 4-րդ եւ 5-րդ տուրից հանդիպումները, որոնցում բավական հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին:
4-րդ տուրի Վլադիմիր Հակոբյանը թե սեւերով, թե սպիտակներով պարտվեց Բորիս Գելֆանդին` զիջելով 0:2 հաշվով: Իր առաջին հաղթանակը տոնեց չինացի Բու Հիանցզին, որը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ առաջատարներից մեկի՝ Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ: Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը այս տուրում մրցեցին միմյանց հետ: Մտերիմ ընկերների մրցավեճում ինչպես եւ սպասվում էր գրանցվեց խաղաղ արդյունք՝ 1:1: Պետոր Լեկոն 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Ադամսի նկատմամբ:
5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանի մրցակիցն էր արդեն Վլադիմիր Հակոբյանը: Այստեղ եւս գրոսմայստերները բաժանվեցին խաղաղությամբ: Իսկ ահա Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Մորոզեւիչի նկատմամբ: Մրցաշարում հաղթելու լուրջ հայտ ներկայացրեց Պետեր Լեկոն, որը այս տուրում 1.5:0.5 հաշվով հաղթեց Գելֆանդին: Հերթական անակնկալը մատուցեց Բուն, որը այս անգամ 1.5:0.5 հաշվով հաղթեց Ադամսին:
Այս տուրից հետո մրցաշարային աղյոսւակը 6.5 միավորով գլխավորում է Պետեր Լեկոն, որին հաջորդում են 6 միավոր վաստակած Արոնյանը եւ իր ակտիվում 5.5 միավոր ունեցող Գաբրիել Սարգսյանը: