«ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչ Յան Պոուլսենը արդեն 4 ամսից ավել է աշխատում է մեր ընտրանու հետ: Դանիացի մասնագետը այսօր հրավիված մամուլի ասուլիսում նշեց, որ գոհ է անցնող ամիսներին կատարված աշխատանքից.«Ոչ միայն լավ եմ զգում Հայաստանի հավաքականի հետ աշխատելուց, այլեւ հաճույք եմ ստանում Հայաստանում ապրելուց: Սկզբում ես ծանոթ չէի խաղացողներին, երբ մենք պետք է հանդես գայինք Մալթայի մրցաշարում: Այդ ժամանակ ինչ օգնեց իմ օգնական Վարդան Մինասյանը»:
Գլխավոր մարզիչը գտնում է, որ Հայաստանի հավաքականը պետք է կարողանա գտնել իր միջին խաղը եւ կայունությամբ աչքի ընկնի. «Ես չեմ կարող ասել, թե ինչու Հունաստանի հետ ավելի լավ խաղացինք, քան Մոլդովայի հետ մրցավեճում: Եթե դուք Դոնադոնիին հարցնենք, թե ինչպես Իտալիան 3 գնդակ ընդունեց Հոլանդիայից, նա չի կարողանա պատասխանել: Թիմերը մեկ լավ են հանդես գալիս, մեկ վատ: Ես չեմ ուզում, որ Հայաստանը մի խաղում շատ լավ խաղա, հաջորդում վատ: Մենք պետք գտնենք միջինը եւ այդպես խաղանք յուրաքանչյուր խաղում»:
Այս օրերին ընթացող «Եվրո-2008»-ում Պոուլսենը բնականաբար ավելի մեծ ուշադրությամբ է հետեւում Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականների խաղին, որոնք Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներն են աշխարհի առաջնության ընտրական փուլում. «Ընդհանրապես առաջնությունը շատ հետաքրքիր պայքարում է ընթանում, քանի որ ոչ ֆուտբոլային երկրները կարողանում են հավասար պայքար մղել: Ինչ վերաբերվում է մեր մրցակիցներին, ապա Իսպանիան շատ ուժեղ կազմ ունի եւ այն, որ արդեն 17 խաղ չի պարտվել շատ բան է ասում: Իսպանացիները կարելի է ասել ջախջախեցին ռուսներին եւ իրոք ուժեղ էին: Լավ թիմ ունի նաեւ Թուրքիան, որի կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են ընդգրկված: Իհարկե, այս հավաքականի հետ խաղերում մենք ֆավորիտ չենք, ոչ էլ Բելգիայի կամ Բոսնիայի հետ հանդիպումներում: Սրանք ֆուտբոլային երկրներ են: Բայց մենք պետք է փորձենք լավ արդյունքի հասնել, ցույց տալ մեր լավագույն խաղը»:
Հավաքականի մարզիչը հստակ տեղյակ չէր, թե ինչու հավաքականի վերջին հանդիպումներին չէին ժամանել Քարամյան եղբայրները, որը թեեւ ստացել էին հրավեր, սակայն չէին արձագանքել. «Մալթայում ես նրանց հետ զրուցեցի, եւ ասացի, որ մեծ հույսեր եմ կապում նրանց հետ, քանի որ լուրջ ֆուտբոլիստներ են եւ հանդես են գալիս Ռումինիայի բարձրագույն խմբի առաջնությանը: Ցանկությունս մեծ էր, որ նրանց մեզ հետ լինեին նաեւ Մոլդովայում եւ Գերմանիայիում: Ըստ ասեկոսների` տեղյակ եմ, որ նրանց գտնվում էին Իտալիայում, քանի որ Հռոմի «Լացիոն» ցանկություն ունի ձեռք բերել նրանց: Եթե դա այդպես է, ապա շատ լավ պատճառաբանություն կարող են ունենալ»:
Ասուլիսին ներկա էր նաեւ Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը, որը հանդես է գալիս դանիական «Ռանդերսում»: Վերջին 6 ամիսների ընթացքում ելույթ ունենալով դանիական այդ թիմում` Արզումանյանը եկել է հետեւյալ եզրակացությանը. «Հայ ֆուտբոլիստները ոչնչով չեն զիջում եվրոպացիներին եւ շատ հանգիստ կարող են հանդես գալ եվրոպական թիմերում, եւ նույնիսկ գերազանցել եվրոպացիներին: «Ռանդերսի» կազմում մասնակցեցի 8 հանդիպմանը եւ ըստ դանիկական մամուլի` 90 տոկոսում լավ եմ դրսեւորել ինձ»: