Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԱՀՊԱՆԵՑԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը այսօր ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդում: 3-րդ տուրում մեր թիմի մրցակիցն էր Իսպանիայի հավաքականը:

Հայաստանը մինչ այս անցկացրած 2 հանդիպումներում պարտվել էր եւ զրկել հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից, իսկ Իսպանիան հաղթել 2 հանդիպումներում եւ ապահովել առաջին հորիզոնականը, ուստի թիմի գլխավոր մարզիչ Ինյակի Սաեսը հիմնական կազմում էր ընդգրկել հիմնականում այն ֆուտբոլիստներին, որոնք մինչ այս նստած էին պահեստայինների նստարանին: Փոխարենը Հայաստանի հավաքականը վերջապես հնարավորություն ուներ հանդես գալ իր օպտիմալ կազմով, քանի որ մինչ այս որակազրկված Հենրիխ Մխիթարյանը արդեն իրավունք ուներ դուրս գալ խաղադաշտ:

Հանդիպման առաջին կեսը բավական հաջող ստացվեց Հայաստանի համար: 20-րդ րոպեին Տիգրան Ոսկանյանը բացեց հաշիվը, իսկ 44-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը կրկնապատկեց այն: Սակայն առաջին կեսի վերջին րոպեին իսպանացիները կրճատեցին հաշվի տարբերությունը, եւ թիմերը ընդիմջման գնացին 2:1 հաշվով:

2-րդ կեսում իսպանացիները, որոնք ֆիզիկապես անհամեմատ լավ էին պատրաստված, ավելի հաջող հանդես եկան` 3 անպատասխան գնդակ ուղարկելով Հայաստանի դարպասը:

Հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով եւ 7-րդ խմբում վստահորեն գրավեցին 1-ին հորիզոնականը: Խմբի մյուս խաղում Ուկրաինան 3:0 հաշվով հաղթեց Թուրքիային եւ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Թուրքերը 3 միավորով գրավեցին 3-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանի հավաքականը` չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակեց մրցաշարային աղյուսակը: