ՖԱՎՈՐԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Տիրասպոլում կայանալիք Մոլդովա - Հայաստան ընկերական խաղում միջազգային բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում տանտերերին` Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստներին:
Հայաստանի հաղթանակի գործակիցը կազմել է 3.95 գործակից, մինչդեռ Մոլդովայինը` 1.80: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.20 գործակից: Այն, որ Հայաստանը չի պարտվի խաղադրույք է ընդունվում 1.80 գործակցով: Մոլդովայի պարագայում այն կազմել է 1.15: Բուքմեյքերները կարծում են, որ այս խաղը գոլառատ չի լինի: Այն, որ այս խաղում 2.5-ից ավելի գնդակ չի լինի , սահմանվել է 1.70, իսկ որ կլինի` 2.02 գործակից:
Մոլդովայի հավաքականը իր վերջին 10 պաշտոնական հանդիպումներից 4-ում պարտվել է մրցակիցներին, 5-ում հաղթել եւ 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի: Մոլդովացիները ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում են 38-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականը վերջին 10 հանդիպումներից 4-ում հաղթել է, 5-ում պարտվել եւ 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի: Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 80-րդ տեղում է: