ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐԸ ԵՎՍ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային հավաքականի անդամ Արամ Հակոբյանը վերադարձել է Ուլյանովսկի «Վոլգայից» եւ իր ելույթները կշարունակի Երեւանի «Բանանցում»: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ փորձառու ֆուտբոլիստը «Բանանցի» հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2009թ. ավարտը:
Հակոբյանը 2007թ. վերջում հեռացավ «Բանանցից» եւ դա թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը որոշումն էր: Արամը ձմռանը տեղափովեց Ուլյանովսկի «Վոլգա», որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում: Ռուսական թիմի հետ հայ ֆուտբոլիստը 6+6 տարբերակով պայմանագիր էր կնքել, այսինքն 6 ամիսը լրանալու դեպքում իրավունք ուներ հեռանալ ակումբից, եթե ավելի լավ առաջարկ ունենար:
2005թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», Ալչեւսկի «Ստալում», ինչպես նաեւ Մարիոպուլի «Իլիչեւեցում»: Հակոբյանը մեծ թվով հանդիպումներ է անցկացրել նաեւ Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներում:
Ի դեպ, օրերս Հայաստան է վերադարձել նաեւ Արամ Հակոբյանի կրտսեր եղբայրը` Արան, որը Հայաստանի հավաքականի հետ մեկնել է մասնակցելու առաջիկա 2 ընկերական հանդիպումներին: Արա Հակոբյանը պայմանագիրը խզել էր Քիշինեւի «Զիբրուի» հետ, որը Մոլդովայի ավարտված առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: