ՔԱՐԱՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՉԵՆ ԺԱՄԱՆԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը վերջնականապես որոշել է այն 20 ֆուտբոլիստների անունները, որոնք պետք է մասնակցեն առաջիկա 2 ընկերական հանդիպումներին:
Նախորդ երկուշաբթի դանիացի մասնագետը հրապարել էր հրավիրվածների ընդլայնված կազմը, որտեղ ընդգրկված էին 22 ֆուտբոլիստներ: Այս ցուցակում տեղ գտածներից չեն ժամանել միայն Արման եւ Արտավազդ Քարամյանները, որոնք հանդես են գալիս ռումինական «Պոլիտեխնիկա» ակումբում: Վնասվածքի պատճառով հավաքականից դուրս է մնացել «Բանանցի» կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, որը մայիսի 9-ին կայացած գավաթի եզրափակիչում ստացած վնասվածից հետո այդպես էլ չհասցրեց վերականգնվել:
Մոլդովա Հայաստան մրցավեճը տեղի կունենա մայիսի 28-ին տեղի կունենա Տիրասպոլի «Շերիֆ» մարզադաշտում Երեւանի ժամանակով 21:00-ին: Այնուհետեւ եր հավաքականը կուղ—որվի գերմանական Օֆենբախ քաղաք, որտեղ հունիսի 1-ին ընկերական խաղ կանցկացնի Հունաստանի ընտրանու հետ: Հունաստան Հայաստան մրցավեճը տեղի կունենա Օֆենբախի «Բիբերեր Բերգ» մարզադաշտում Երեւանի ժամանակով 23:15-ին:
Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցները օրերս ընկերական հանդիպումներ են անցկացրել: Մոլդովան հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է «Եվրո-2008»-ի մասնակից Խորվաթիային, որի կազմում միակ գնդակը խփել է փորձառու Նիկո Կովաչը: Հույները 2:3 հաշվով զիջել են Հունգարիային: