ՄԵԿՆԱՐԿԸ ԽԱՂԱՂ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի Բանզա քաղաքում մեկնարկել է շախմատի «Թագավորական մրցաշարը», որը անցկացվում է 2-րդ անգամ: Միջազգային այս մրցաշարին մասնակցում է նաեւ Ռաֆայել Վահանյանը, որը մեկնարկային տուրում սեւերով ոչ-ոքի է ավարտել Իվան Սկոլովի հետ պարտիան: 2-րդ տուրում Վահանյանը հանդես է եկել սպիտակներով` այս անգամ մրցելով Ալեքսանդ Բելյաեւսկու հետ: Այս պարտիայում եւս գրանցվել է խաղաղ ելք:
Ընդհանրապես մեկնարկային 2 տուրերում գերակշռում են ոչ-ոքիները: Կայացած 10 պարտիաներից արդյունավետ ելք է ունեցել միայն Պորտիսչ-Մուրարյու պարտիան, որում հաղթել են սպիտակները: Այս հաղթանակի շնորհիվ էլ Պորտիսչը 1.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Տիգրան Պետրոսյանը այս օրերին միջազգային մրցաշարի է մասնակցում ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում: 4 պարտիաներից հետո նա 3 միավոր ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում: 3 միավոր է վաստակել նաեւ Վարուժան Հակոբյանը, որը վերջին տարիներին հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո:
Այս մրցաշարին մասնակցում են 53 շախմատիստներ, որոնք մրցում են շվեյցարական մրցակարգով: