Ձյուն, մառախուղ, ապա՝ 0-ից բարձր ջերմաստիճան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Թալինի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մ:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եղանակը՝ հանրապետության տարածքում`
Փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, 24-26-ը՝ ևս 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն: 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
