Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏՏ ոլորտը գրեթե անտեսված է կառավարության ծրագրում» (տեսանյութ)

Բարձր տեխ.
hayk-chobanyan

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանն ահազանգում է՝ Կառավարության ծրագրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը գրեթե առկա չէ. «Ասում եմ գրեթե, որովհետեւ այնտեղ կա շուրջ 10 կետ, որոնք վերաբերում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտին ոչ միայն ՏՏ ոլորտի ռազմաքաղաքականության առումով, այլև այլ ոլորտների, ինչպիսիք են էլեկտրոնային կառավարման, որը կառավարության ծրագրում բավականին լավ արտահայտված է»։ Հայկ Չոբանյանի խոսքով՝ կառավարության այս գործողությունների  ծրագիրն ընդհանրապես չի արտացոլում ռազմավարական ուղղությունները, որոնք առկա են վերջին տարիներին, ինչպես  նաեւ այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:  «Սա նշանակում է, որ մենք ունենք համակարգային խորքային պրոբլեմներ՝ առաջինը հենց ռազմավարության բացակայությունն է։ Սա էլ բերում է նրան, որ կառավարության փոփոխության, կառուցվածքային փոփոխության արդյունքում ինչ- որ մի ոլորտ կարող է հայտնվել կողքի, մինչեւ ժամանակի ընթացքում այդ ոլորտը դրվի իր տեղում»։