Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-05-04_18-22-00
A A
Պաշտոնական

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Մայիսի 4-ին, ժամը 12։59-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից: